Հիլլեր լիճ․Լիճն ունի գեղեցիկ լեգենդ որի մասին քչերը գիտեն․

Հիլլեր լիճը գտնվում է Ավստրալիայի Միջնագիծ կղզու ծայրամասում:Բոլոր կողմերից լիճը շրջապատված է բարձր, մշտադալար էվկալիպտներով, և միայն մի նեղ ավազաթմբով է բաժանվում օվկիանոսից:
Անսովոր լիճը հայտնաբերել է բրիտանացի ծովային ճանապարհորդ Մեթյու Ֆլինդերսը` 1802 թ-ին,որոշելով դադար տալ կղզում, Սիդնեյ վերադառնալու ճանապարհին:Ճանապարհորդին ապշեցրել էր լճի վարդագույն երանգը:
Հետագա մի քանի տարիների ընթացքում, կետաորսերը ապաստան էին փնտրում կղզում,այսպես, այստեղ հայտնվեցին առաջին բնակիչները:XX -դում լճի ափերում հիմք դրվեց աղի արտահանմանը,բայց արտադրությունը տևեց ընդհամենը 6 տարի,ինչից հետո այս վայրի մասին մոռացան երկար տարիներ,քանզի ոչ մի էական օգուտ չկար տեղանքից:
1950թ-ին, վարդագույն լիճ հետազոտության եկան մի խումբ գիտնականներ,նպատակ ունենալու պարզել,ինչով է պայմանավորված լճի երանգը:Ի սկզբանե, առաջնային վարկածը ջրիմուռներն էին,բայց ի զարմանս գիտնականների, վարկածը չհաստատվեց:Հետագա տարիներին արված հետազոտություններն էլ ոչինչ չպարզեցին:Հիլլերի վարդագույն երանգն, այդպես էլ գաղտնիք մնաց մինչ այժմ:
Լիճն ունի գեղեցիկ լեգենդ, որի համաձայն XVII դարում այս վայրերում նավ է ջրասուզվել:Միակ ողջ մնացած նավաստին հայտնվել է կղզում ամբողջովին ջախջախված:Կոտրված վերջույթներով ամեն մի շարժումն, անտանելի ցավ է պատճառել դժբաղխին,իսկ ապրուստի միջոց հայթայթելը վերածվել է իսկակակն փորձություն:Ի վերջո,մի քանի շաբաթ անց, տանջահարը բացականչում է. <<Ես ոգիս սատանային կվաճառեմ,միայն թե վերջանա այս ամենը>>:
Այս խոսքերն ասելուց հետո,հարևան ծառների արանքից, մի ծերունի է դուրս գալիս երկու սափորով. մեկում՝ արյուն,մյուսում կաթ:
Ծերունին մոտենում է լճին ու ասում. <<Արյունը կօգնի քեզ մոռանալ ինչ է ցավը, իսկ կաթը քեզ կմոռացնի քաղցի մասին:Քեզ մնում է միայն սուզվել լիճը>>:Անծանոթը սափորների պարունակությունը լցնում է լիճը, ինչից այն փոխում է երանգը:Ջրի մեջ սուզվելուց հետո, ծովայինը ապաքինվում է և կորցնում քաղցի զգացումը:
Հավանաբար այս լեգենդի հետ է կապված լճի անվանումը՝ <<Hiller>>, արտասանությամբ և թարգմանությամբ համահունչ անգլերենի <<ապաքինող>> բառին…

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *