Իսկ դուք գիտեք, որ իտալացի հանճարեղ նկարիչ 30-ամյա Ռաֆայելի սրտի տիրուհին եղել է հասարակ հացթուխի աղջիկ․

Իսկ դուք գիտեք, որ իտալացի հանճարեղ նկարիչ 30-ամյա Ռաֆայելի սրտի տիրուհին եղել է հասարակ հացթուխի աղջիկ 17-ամյա Մարգարիտա Լութին, ով մարմնավորել է Սիքստինյան Տիրամոր կերպարը:

 

 

Նկարչի սիրտը բաբախում էր միայն Մարգարիտայի համար: Նա շրջապատել էր աղջկան անսահման սիրով ու հարստությամբ՝ սակայն դա աղջկան քիչ էր թվում:

 

 

Ռաֆայելը կատարում էր նրա բոլոր քմահաճույքները, սակայն աղջիկը մնում էր ագահ ու չբավարարված: Նրան հրապուրում էր միայն նկարչի հարստությունը:

 

Նա սկսում է դավաճանել նկարչին Հռոմի անվանի հարուստ այրերի հետ ու շուտով դառնում Հռոմի ամենահայտնի կուրտիզանուհիներից մեկը:

 

Ռաֆայելը ճշմարտությունն ընդունում է լուռ տառապանքով, որի պատճառով ծայրաստիճան հյուծվում է:

 

Նկարիչը մահանում է երիտասարդ տարիքում 1520թ՝ իր ծննդյան օրը: Հռոմեացիները իմանալով, որ Տիրամորը մարմնավորել է կուրտիզանուհի, չեն հանդուրժում ու որոշում են ոչնչացնել կտավը: Գազազած ամբոխը ներխուժում է Ռֆայելի արվեստանոց, որտեղ գտնվում էր դեռևս պաստառապատած ,,Սիքստինյան Տրիամայրը,, կտավը:

 

 

Նրանք հայհոյանքներով պատռում են պաստառը և առաջին անգամ Սիքստինյան Տիրամայրը իր աստվածային անմեղ դեմքով երևում է աշխարհին:

 

Ամբոխը քարանում է և հայացքը չկտրելով կտավից, ընկնում ինքնամոռացության գիրկը: Հետո նրանք գլխիկոր հեռանում են՝ չվնասելով կտավը: Դա նկարից ճառագած լույսն էր, որը ողողեց նրանց հոգիները և մինչ առ այսօր բոլորի սիրտը լցնում է նույն լույսով ու ջերմությամբ:

Նյութը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *