Մի անգամ Սողոմոն թագավորը խնդրանքով դիմում է իմաստունին…

ՍԱ ԷԼ ԿԱՆՑՆԻ
Մի անգամ Սողոմոն թագավորը խնդրանքով դիմում է իմաստունին. «Օգնիր ինձ, ես շատ անհավասարակշիռ եմ, տրվում եմ կրքերին, և դա շատ է խանգարում ինձ կյանքում»։ Իմաստունը պատասխանում է. «Ես կօգնեմ քեզ:
Ահա վերցրու այս մատանին։
Սա շատ հասարակ մատանի է, բայց վրան փորագրված է. «Սա էլ կանցնի»։ Երբ դու շատ լավ կամ վատ կզգաս, երբ կսկսես ափերից դուրս գալ, զայրանալ կամ չափից ավելի ուրախանալ, նայիրայս գրությանը, և այն կսթափեցնի քեզ»:
ժամանակն անցնում է,թագավորը հետևում է իմաստունի խորհրդին, և անդորր է իջնում
նրա հոգուն: Բայց գալիս է մի պահ, երբ նա, մատանուն նայելով, ոչ միայն չի հանգստանում, այլև պայթում է.
«Դե թող գրողի ծոցը գնա ամեն ինչ այս մատանու հետ միասին»: Նա մատանին պոկում, հանում է մատից, շպրտում հատակին ու հանկարծ նկատում, որ մատանու ներսի կողմում էլ գրառում կա:
Մատանին բարձրացնելով` կարդում է. «Սա՛ ևս կանցնի»։

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *