Մանեի կատակ-նկարը… Ինչու՞ է իմպրեսիոնիզմի հիմնադիրն այսպիսի ուշադրության արժանացնել ծնեբեկի մի ցողունին

Փարիզի Օրսեի թանգարանում առանձնահատուկ ցուցադրվում է ֆրանսիացի իմպրեսիոնիստ Էդուարդ Մանեի « Ծնեբեկ» վերնագրված կտավը:
Ինչու՞ է իմպրեսիոնիզմի հիմնադիրն այսպիսի ուշադրության արժանացնել ծնեբեկի մի ցողունին:
Այս փոքրիկ նատյուրմորտն (նկարի չափերը 16,5 x 21,5 սմ) ունի իր ստեղծման պատմությունը, որն ընդգծում է նկարչի յուրահատուկ հումորի զգացողությունը:
Պարզվում է, որ 1880 թվականին հայտնի արվեստաբան Չարլզ Էրֆուսին պատվիրում է Էդուարդ Մանեին նկարել «Մի կապ ծնեբեկ»: Գինը նախապես պայմանավորվում են՝ 800 ֆրանկ: Մանեն նկարում է իր հայտնի ծնեբեկով նատյուրմորտը, որը պատվիրատուն այնքան է հավանում, որ նկարիչին 800- ի փոխարեն ուղարկում է 1000 ֆրանկ:
Մանեն, առանց երկար մտածելու, նկարում է ևս մի նատյուրմորտ, որտեղ պատկերում է ծնեբեկի մի ցողուն, որն ուղարկում է Շառլ Էֆրուսիին։ Նկարին կցելով ուղեկցող նամակ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Ես ուղարկում եմ ձեր փնջից պակասող մի ցողունը»:
Այսպիսով, Էրֆուսին 1000 ֆրանկով ձեռք է բերում երկու նատյուրմորտ:
Իսկ Մանեն երբեք չէր կարող երևակայել նույնիսկ, որ իր կատակային նկարը մի օր կցուցադրվի փարիզյան առաջնակարգ թանգարանում:

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *