Ինչու Պարույր Սևակի մայրը մտավախություն ուներ, որ իր որդին նույնպես կխելագարվի

Պարույր Սևակը փոքր տարիքում շատ էր կարդում։
Նույն բնավորության գիծն ուներ նաև նրա պապը, ինչի պատճառով խելագարվել էր։ Սևակի մայրը մտավախություն ուներ, որ իր որդին նույնպես կխելագարվի։ Մի անգամ, երբ Սևակը գիրք էր կարդում, մայրը նրան ասաց.
«Տեսնես որ էդքան կարդում էս գոնե էն «Գիքորը» գրողի պես մեկը կդառնա՞ս»… Ըստ Սևակի սա այն հազարավոր պատճառներից մեկն էր, որի համար նա մտավ գրական ասպարեզ։
Մի անգամ, երբ նա փոքր էր՝ դպրոցական տարիքում նա իր մի քանի ընկերների հետ թալանում է մոտակա գյուղի գրադարանը, քանի որ իրենց գյուղի գրադարանում գրքերը շատ քիչ էին, և չէին կարողանում կարդալ այն ինչ ցանկանում են։
Քանի որ այս ամենի կազմակերպիչը Սևակն էր՝ գրքերի մեծամասնությունը նրան մնաց։

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *