Երբեք մի չափազանցրեք թշնամիների հիմարությունն ու ընկերների հավատարմությունը.

Գրող Ջեք Լոնդոնը ինքնասպան եղավ 39 տարեկանում, այլ վարկածներով նա մահացել է գերդոզավորումից: Կյանքի վերջին տարիներին նա տառապում էր դեպրեսիայով, շատ էր խմում ու հիասթափվել էր ամեն ինչից:
Բայց նա ժամանակի ոսկե երիտասարդության ներկայացուցիչ էր, հայտնի գրող էր, ուներ փող, նրան սիրում էին կանայք, մասնակցել էր պատերազմին որպես ռազմական լրագրող, քաջ էր, պահանջված գրող էր:
Օրական գրում էր 1000 բառ, նրա վեպերը տպագրվում էին հազարավոր օրինակներով, ամբողջ աշխարհում ուներ երկրպագուների մեծ բանակ: Բայց արի ու տես նրան մահվան հասցրեցին “ընկերները”:
Այդ ընկերների համար նա հրակայուն քարից մի հսկա շքեղ պալատ կառուցեց: Հրավիրեց իր մոտ ապրելու բոլորին: “Գայլի տուն” անունով հայտնի այդ առանձնատանն էին ապրում գրողներ, պոետներ, “թափառական փիլիսոփաներ” և իրեն ընկեր անվանող լիքը այլ դեմքեր: Գրողը նրանց կերակրում էր, հագցնում ու գրպանի գումարով ապահովում: Բայց մի օր տունն այրվեց:
Տունը վառել էին այդ նույն ընկերները ներսից ու միաժամանակ մի քանի տեղից, քանի որ մեծ լինելու պատճառով այն դժվար լրիվ այրվեր ինչպես, որ եղավ:
Լոնդոնը ելք գտնելու համար սկսեց ավելի շատ գրել, պայքարել միաժամանակ դեպրեսիայի դեմ, ցնցումը շատ ուժեղ էր: Իսկ վերջնական հիասթափությունն ապրեց, երբ պատահաբար լսեց, թե ինչպես է ընկերը բամբասում իրենից, որ “Ջեքին հեշտությամբ են փողերը տրվում, պետք է օգնել նրան ծախսել դրանք”:
Հիասթափությունն ու զզվանքը շրջապատողների նկատմամբ չափազանց մեծ էր: Նա այլևս չէր գրում, ավելի ու ավելի շատ էր խմում: Իսկ վերջում ճապոնացի ծառան գտավ նրան մահանալիս’ օփիումի մահացու չափաբաժին ընդունելուց հետո:
Ընկերները հավանաբսր գնացել են թաղմանը, քննարկել են կատարվածը, բամբասել, մի լավ հյուրասիրվել ու հեռացել նոր “զոհ” գտնելու հույսով:

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *