Հույն նշանավոր փիլիսոփա Դիոգենես Սինոփցին, որին մենք ճանաչում ենք որպես տակառի մեջ ապրող ծերուկի

Հույն նշանավոր փիլիսոփա Դիոգենես Սինոփցին, որին մենք ճանաչում ենք որպես տակառի մեջ ապրող ծերուկի, մի առիթով դուրս է գալիս տակառից վերցնում է իր հին լապտերը և ճրագը վառելով՝ օրը ցերեկով քայլում է Աթենքի փողոցներով:
Երբ նրան հարցնում են, թե ինչու է օրը ցերեկով լապտերով ման գալիս, Դիոգենեսը պատասխանում է, թե մարդ է փնտրում: Այսինքն՝ նա այդ լապտերով փնտրում էր ոչ թե կոնկրետ մեկին, այլ՝ իսկական մարդկային հատկանիշներով մարդկանց, որոնք քիչ են հասարակության մեջ:
Այստեղից էլ «Դիոգենեսի լապտեր» արտահայտությունը մնում է պատմության մեջ որպես թևավոր խոսք, որը նշանակում է ճշմարտության և իրականի որոնում.

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *