Նկարում Բելլ Գյուննեսն է, ով սպանում էր իր սիրեկաններին, ամուսիններին և երեխաներին հանուն փողի

Նկարում Բելլ Գյուննեսն է, ով սպանում էր իր սիրեկաններին, ամուսիններին և երեխաներին հանուն փողի։
Սև այրին ծնվել է 1859 թ-ին Նորվեգիայում, ում իսկական անունը Բրունգիլդա Ստոշետ է։ Բելլը ֆիզիկապես ուժեղ կին էր՝ 183 սմ հասակ և 90 կգ քաշ։ Ըստ որոշ տվյալների՝ նա մի քանի տասնամյակների ընթացքում սպանել է մոտ 40 մարդ։
Ամեն ինչ սկսվեց, երբ 17 տարեկան հասակում հղի Բրունգիլդան գնում է պարելու։ Այդ տոնախմբության ընթացքում նա վիճում է մի խմած անձնավորության հետ, ով էլ ոտքով հարվածում է նրա փորին։
Բրունգիլդան վիժում է, իսկ այդ մարդը, լինելով հարուստ ընտանիքից, ոչ մի պատասխանատվության չի ենթարկվում։ Այս ամենից հետո աղջիկը շատ է փոխվում, իսկ տղամարդը, ով հարձակվել էր Բրունգիդայի վրա, շուտով մահանում է ստամոքսի ցավերից։
 
Աղքատության մեջ մեծանալով՝ Բրունգիլդան 3 տարի աշխատել է խոշոր ֆերմային տնտեսություններում՝ գումար խնալու ԱՄՆ տեղափոխվելու համար։ 1881 թ-ին նա մեկնում է Ամերիկա, որտեղ իր անունը փոխում է Բելլի և աշխատում է որպես սպասուհի։ Չիկագոյում նա հանդիպում է նորվեգացի Մադաս Սորենսենին և 1884 թ-ին նրանք ամուսնանում են։ Հետագայում զույգն ունենում է 5 երեխա և ձեռք է բերում թխվածքների խանութ։ Սակայն 1 տարի անց խանութն այրվում է, իսկ երեխաներից երկուսը մահանում են հաստ աղիքային բորբոքումից։
Զույգն ապահովագրել էր խանութը և բավականին մեծ գումար են ստանում որպես փոխհատուցում։ Նրանք գնում են շատ հարմար բնակարան։ Որոշ ժամանակ անց ամուսինը մահանում է սրտային անբավարարությունից։ Բժիշկը նրա մարմնի մեջ գտել էր թունավորման հետքեր։ Ստանալով շատ մեծ փոխհատուցում՝ Բելլը գնում է ընդարձակ ագարակ Ինդիանայում և իր աղջիկների հետ տեղափոխվում է այնտեղ ապրելու։
Բելլի 2-րդ ամուսինը մսագործ էր։ Նրանց հարսանիքից մեկ շաբաթ անց մահանում է Բելլի երեխաներից մեկը, իսկ 9 ամիս անց ՝ նաև ամուսինը։ Բելլը պնդում էր, որ նրա գլխին մսաղացն է ընկել։ Ամուսնու մահը կրկին իրեն բերում է բավականին կլորիկ գումար։ Այն ստանալով՝ Բելլն ազատվում է իր մի քանի երեխաներից։
Դրանից հետո հերթը հասավ ծանոթություններին։ Հայտարարությունների միջոցով այրին իր մոտ էր հրավիրում տասնյակ երգրպագուների։ Բելլը նրանց գրում էր սիրային նամակներ և նրանք ագարակ էին գալիս փողով և թանկարժեք նվերներով։
Նա նրանց քնաբեր էր տալիս և թունավորում էր։ Վերցնելով ամբողջ թանկարժեք իրերը՝ Բելլը քառատում էր զոհերին և տալիս խոզերին՝ որպես կերակուր։ Րեյս Լամֆերան, ով օգնում էր մարմնի մնացորդները թաղել, 6 տարվա ընթացքում շատ է հարստացնում կնոջը։ Երբ քննիչները սկսում են կասկածել, թե ինչ է տեղի ունենում այդ դժոխային ագարակում, Բելլը փախուստի պլան է կազմում։
Նա բողոք է ներկայացնում ոստիկանությունում իր ծառայի դեմ, հետո իր տուն է հրավիրում մի կնոջ, ով իրեն շատ էր նման և այրում է ագարակը՝ փախուստի դիմելով։ Մոխիրների մեջ գտնում են գլխատված կնոջը և 3 երեխաներին։
Ոստիկանները սկսում են կասկածել Րեյս Լամֆերային։ Երբ այրված տարածքը փորեցին, ապա հայտնաբերեցին մոտավորապես 40 թաղվածներ, որոնց մեջ կային նաև այրու երգրպագուները և իր անհայտացած երեխաները։

Արդյունքում մեղավոր ճանաչվեց իր ծառան, որին 20 տարվա ազատազրկման դատապարտեցին։

Իսկ թե ուր անհայտացավ Բելլը, մինչ օրս հայտնի չէ։

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *