Աստղազարդ գիշեր… Վան Գոգի ստեղծած մոգական նկարներից մեկը

Աստղազարդ գիշեր…
Վան Գոգի ստեղծած մոգական նկարներից մեկը: Աստղերը և լուսինը շարժվում են նկարում: Դինամիզմի էֆեկտը կախարդում է դիտորդին և գամված պահում նկարի առջև:
Կտավի ձախ հատվածում պատկերված են դեպի աստղերն ու լուսինը ձգվող ծառեր՝ կիպարիսներ։ Հետին պլանում երևում է փոքրիկ գյուղ, որտեղ տիպիկ նիդերլանդական գմբեթով եկեղեցի կա։ Պատկերված գյուղը երևակայական է, քանի որ Վան Գոգն այդ ժամանակ բուժում էր ստանում ֆրանսիական Սեն-Ռեմի քաղաքի հիվանդանոցում, իսկ հիվանդասենյակի պատուհանից ոչ մի բնակավայր չէր երևում: Գյուղի համար հիմք է ծառայել Սեն-Ռեմիի հակառակ կողմում գտնվող բլրի լանջի բնակավայրի էսքիզը: Ըստ մեկ այլ վարկածի, հնարավոր է Վան Գոգը գյուղը նկարել է հիշողությամբ, հիմք ընդունելով իր ծննդավայրը, քանի որ գյուղի եկեղեցու գմբեթի ծայրաձողը հատուկ է հյուսիսային երկրներին:
Նկարը ուսումնասիրել են Ռոչեսթերի Տեխնոլոգիական ինստիտուտի և Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի աշխատակիցները։ Պիգմենտների հետազոտությունը ցույց է տվել, որ երկինքը նկարված է ուլտրամարինով և կապույտ կոբալտով, իսկ աստղերի ու լուսնի համար Վան Գոգը հնդկական դեղին ու դեղին ցինկ է օգտագործել:
Այժմ նկարը գտնվում է Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում:

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *