«Ոչ բոլոր մարդիկ են տականք», – ասաց նա ֆաշիստներին և նստեց դեպի մահ տանող գնացքը

#Յանուշ_Կորչակ՝ լեհ ուսուցիչ, գրող և բժիշկ, ով հրաժարվեց ազատությունից և մտավ կոնցլագերի գազի խցիկ՝ ոչինչ չկասկածող որբ երեխաների հետ։Երեք անգամ հրաժարվել է փրկել սեփական կյանքը։
Ահա Կորչակի տասը պատվիրանները ծնողներին․
📍Մի’ սպասիր, որ քո երեխան կդառնա այնպիսին, ինչպիսին դու ես կամ ինչպիսին դու ուզում ես։ Օգնիր նրան դառնալ ով ինքը կա։
📍Մի’ պահանջիր երեխայից վճարել այն ամենի դիմաց, ինչ դու արել ես նրա համար։ Դու նրան կյանք ես տվել, ինչպե՞ս կարող է նա քեզ վարձահատույց լինել։ Նա էլ կյանք կտա մեկ ուրիշին, վերջինս էլ մյուսին, և հենց սա է երախտագիտության անդառնալի շղթան։
📍Մի’ թափիր քո կյանքի դառնությունները երեխայի վրա, որպեսզի մեծ հասակում դառը հաց չուտես։Քանզի ինչ ցանես, այն էլ կհնձես։
📍Երեխայի խնդիրներին վերևից մի’ նայիր։ Ամեն մեկիս տրվում է մեր ուժերին համապատասխան, վստահ եղիր, որ փոքրիկի համար կյանքը բարդ է ոչ պակաս, քան քեզ համար, իսկ հնարավոր է՝ անգամ ավելին, քանի որ նա փորձ չունի։
📍Մի’ նվաստացրու երեխային։
📍Մի’ մոռացիր, որ մարդու կյանքում ամենակարևոր հանդիպումները երեխաների հետ հանդիպումներն են։ Ավելի մեծ ուշադրություն դարձրու երեխաների վրա, երբեք չգիտես՝ ում կհանդիպես երեխայի դեմքում։
📍Մի’ տանջիր քեզ, եթե երեխայիդ համար որևէ բան չես կարողանում անել, պարզապես հիշիր․ երեխայի համար արված է ոչ բավարար, եթե արված չէ ամեն հնարավորը։
📍Երեխան բռնապետ չէ, որ եկել է զավթելու քո կյանքը, միայն քո մարմնի ու արյան պտուղը չէ։ Երեխան թանկարժեք գավաթ է, որին Կյանքը քեզ ի պահ է տվել և որի մեջ դու պետք է զարգացնես ստեղծարար կրակը։ Դա մոր և հոր ազատագրված սերն է, որի մեջ կաճի ոչ թե «մեր» «սեփական» երեխան, այլ հոգի, որը մեզ ի պահ է տրված։
📍Սովորիր սիրել օտար երեխային։ Երբեք մի արա օտարին այն, ինչը չէիր ուզի, որ անեն քո երեխային։
📍Սիրի’ր երեխայիդ, ինչպիսին էլ որ նա լինի – անտաղանդ, անհաջողակ, մեծ։ Շփվիր նրա հետ, ուրախացիր, քանի որ երեխան տոն է, որը դեռ քեզ հետ է։

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *