Լուսանկարում պատկերված մարդը լեգենդար ինքնակոչ է, ով մի անգամ՝ ներկայանալով որպես վիրաբույժ, կարողացել է բուժել 16 մարդու

Լուսանկարում պատկերված մարդը լեգենդար ինքնակոչ է, ով մի անգամ՝ ներկայանալով որպես վիրաբույժ, կարողացել է բուժել 16 մարդու:
Նրա անունը Ֆերդինանդ Ուոլդո Դեմարա էր և նա հայտնի է որպես «Մեծ ինքնակոչ»: Ինչո՞վ է նա վաստակել այդ մականունը:
Ֆերդինանդը իր կյանքի ընթացքում հասցրել է ինքնակոչության միջոցով ներկայանալ որպես բենեդիկտացի հոգևորական, բանտի պետի տեղակալ, դատաբժիշկ, երեխաների խնամքի մասնագետ, ինժեներ-շինարար, շերիֆի տեղակալ, դիպլոմավորված հոգեբան, փաստաբան, սանիտար, ուսուցիչ, խմբագիր և քաղցկեղի դեղ հայտնագործող գիտնական: Սակայն ինչն է նրան իրոք բացառիկ դարձնում, դա այն փաստն է, որ նա երբեք չի փորձել ինքնակոչությամբ հարստանալ: Միակ բանը, որ նրան պետք էր՝ շրջապատի հարգանքն էր և դրա համար ֆոտոգրաֆիկ հիշողությունն ու բարձր IQ-ն նրան հերիք չէին:
16 տարեկանում նա փախավ տնից և մի քանի տարի անցկացրեց ցիստերցիական հոգևորականների հետ, իսկ 1941 թվականին նա զորակչվեց բանակ, իսկ հետո նավատորմ: Նա փորձեց ներկայանալ որպես սպա, բայց երբ դա պարզվեց, նա ինքնասպանություն իմիտացրեց և սկսեց ներկայանալ որպես հոգևոր ուղղվածությամբ հոգեբան Ռոբերտ Լինտոն Ֆրենչ: Այդ կարգավիճակում նա սկսեց դասավանդել Փենսիլվանիաայի ու Վաշինգթոնի քոլեջներում:
Սակայն որոշ ժամանակ անց նրա հետքի վրա դուրս եկավ ՀԴԲ-ն ու 18 ամսով դատապարտեց՝ դասալիքության համար: Ազատվելուց հետո, նա գնեց կեղծ փաստաթղթեր և սկսեց փաստաբանություն ուսանել Հյուսիս-Արևելյան համալսարանում, իսկ հետո էլի սկսեց իրեն որպես հոգևորական մատուցել:
Նա հիմնադրեց քոլեջ, որը գոյություն ունի մինչ օրս: Եկեղեցում նա ծանոթացավ երիտասարդ մի բժշկի հետ, ում անունը Ջոզեֆ Սիրա էր և օգտվելով նրա անունից, սկսեց ներկայանալ որպես բժիշկ: Կորեական պատերազմի ժամանակ նա անգամ ստացավ լեյտենենատի կոչում այդ կեղծ անունից օգտվելով, ինչպես նաև նշանակվեց «Կայուգա» հածանավի վիրաբույժ: Պատերազմի ժամանակ նա հիանալիորեն բուժում էր հիվանդներին պենիցիլինի օգնությամբ:
Մի անգամ հածանավ տեղափոխեցին 3 ծանր վիրավորված զինվորների, որոնց բոլորին անհրաժեշտ էր վիրահատություն: Դեմարան միակ վիաբույժն էր նավի վրա, ուստի նա կարգադրեց անձնակազմին նախապատրաստել հիվանդներին ու տեղափոխել նրանց վիրահատարան, իսկ ինքը փակվեց իր նավախցում՝ բժշկության դասագրքերով:
Դեմարան ինքնուրույն անցկացրեց բոլոր վիրահատությունները, այդ թվում նաև մի քանի բարդ վիրահատություն ու որ զարմանալին է՝ ոչ մի զինվոր չմահացավ: Նրա մասին հիացական հոդվածներ լույս տեսան թերթերում, որոնցից մեկն էլ պատահաբար կարդաց իսկական Ջոզեֆ Սիրայի մայրը և կեղծիքը բացահայտվեց: Հածանավի նավապետը երկար ժամանակ հրաժարվում էր հավատալ, որ իր վիրաբույժը ոչ մի կապ չունի բժշկության հետ: Կանադայի ՌԾՈւ-ում որոշեցին մեղադրանքներ չներակայացնել Դեմարային և նա վերադարձավ ԱՄՆ:
Հետո նա աշխատում էր բանտապետի տեղակալ Տեխասում: Աշխատանքը նրան վստահել էին շնորհիվ հոգեբանի դիպլոմի: Բանտում Դեմարան լուրջ հոգեբանական ծրագիր գործարկեց՝ ուղղված հանցագործների վերադաստիարակությանը ու հաջողեց նաև այդ նախաձեռնությունում:
Հետո նա աշխատում էր Լոս Անջելեսի խոշորագուն անօթևանների կենտրոնում որպես խորհրդատու, հետո նա ստացավ Օհայոյի քոլեջն ավարտելու մասին սերտիֆիկատ, հետո նա նորից հոգևորականությամբ էր զբաղվում՝ հանդիսանալով հիվանդանոցի հոգևորական…
1982 թվականին Ֆերդինանտը մահացավ սրտի անբավարավածությունից: Նրա մասին մի քանի գիրք է գրվել, ինչպես նաև սերիալ ու ֆիլմ է նկարահանվել:

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *