Ինչպե՞ս եղավ, որ Մոնա Լիզայի նկարը դարձավ ամենահայտնի նկարն աշխարհում

Վինչենցո Պերուջի, ահա այն մարդը, ով Մոնա Լիզայի նկարը լեգենդ դարձրեց։
Ինձ թվում է, որ աշխարհում չկա մի մարդ, ով գոնե մի անգամ տեսած չլինի այս նկարը, թեկուզ և համացանցում։ Բայց միշտ չէ, որ այդպես է եղել և 100 տարի առաջ այս նկարը Լուվրում կախված էր մյուսների պես ու այցելուների համար սովորական նկար էր։
Միայն Վերածննդի դարաշրջանով հետաքրքրվող մարդկանց համար էր այս նկարն արժեք ներկայացնում։ Բացի այդ էլ, երբ 1911 թվականի օգոստոսի 22-ին նկարն անհայտանում է, ոչ ոք չի էլ նկատում այդ բացը, մինչև նկարիչ Լուի Բերուդը չի աղմկում։
Եվ այսպես, նկարիչ Լուի Բերուդը ցանկանում է տեսնել Մոնա Լիզայի նկարն ու 4 մեխ է տեսնում նկարի փոխարեն։ Միանգամից հայտնում է աշխատակիցներին ու ոչ ոք չի հասկանում, թե ով, ինչպես ու ինչու է տարել նկարը։ Կանչում են ոստիկանություն և սկսվում է քննություն։
24 ամիս տևում է որոնողական աշխատանքները, բայց ապարդյուն, անգամ կասկածում են Պաբլո Պիկասսոյին, բայց այդ տարիներին նա Ֆրանսիա մուտք չէր գործել։ Ամբողջ ԶԼՄ-ն, հետագայում նաև հեռուստատեսությունը այս թեման էր քննարկում, թերթերի առաջին էջից ամիսներով այս նյութը չէր իջնում և հարց էր ծագում, ու՞ր է Մոնա Լիզայի նկարը։
Շուտով այս լուրը դուրս է գալիս նաև Ֆրանսիայի սահմաններից դուրս և միջազգային լրատվամիջոցներն էլ են սկսում անդրադառնալ թեմային։ Լեգենդներ, գողացողի հմտության մասին ինչ պատմություններ ասես չէին հորինում։ Միակ լուրը, որը կարողացել է Մոնա Լիզայի նկարի գողության թեման հանել ԶԼՄ-ներից, Տիտանիկի խորտակումն է եղել։
Ֆրանսիայի լավագույն դետեկտիվները, գործակալներն անկարող էին ու երևի թե հավերժ կկորցնեին նկարը, եթե ինքն իրեն չհայտնվեր։ Նկարի կորստից 2 տարի հետո Ֆլորենցիայի ՈՒֆիցցի թանգարանի տնօրենին նամակ է գալիս ինչ-որ Վինչենցո Պերուջիից, որտեղ վերջինս հայտնում է՝ նկարն ինձ մոտ է և բերել եմ, որպեսզի հանձնեմ Իտալիայի ժողովրդին։ Բայց դիմացը պետք է պարգևավճար տաք։
Պարզվում է, որ Վինչենցոն Լուվրի աշխատակից է և 1911 թվականի օգոստոսի 21ին իր հագուստի տակ փակցնելով՝ դուրս է տանում նկարը։ Հետաքրքիրն այն է, որ ոչ մի աշխատակից չի տեսել 55*77սմ-ի վրա չափերով նկարը, որը գտնվում էր Պերուջիի հագուստի տակ։ Ինչևէ, այդ նամակից հետո Պերուջիին բռնում են, նկարը վերադարձնում են Լուվրին։
Դատարանը Պերուջիին ծանր մեղադրանք չի ներկայացնում, քանի որ վերջինս հայրենասիրական ձգտումներից ելնելով է նկարը վերցրել, բայց և չի ներում, քանի որ պարգևավճար էր պահանջել։ Բանտում նստելով 7 ամիս՝ Պերուջին էլ ավելի հայտնի դարձավ, քանի որ լիքը մարդիկ այցելում էին իրեն ու հետաքրքրվում նկարով։
Բայց Լուվրի ղեկավարությունն էլ ավելի հետաքրքիր մարկետինգային քայլ արեց, նկարին ուղարկեց ճամփորդության, որտեղ նշվում էր, որ Դա Վինչիի հանճարեղ նկարն է, որը գողացված էր Լուվրից՝ էլ ավելի հայտնի դարձնելով նկարին։

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *