Սուլթանն ասում է. – Էլ Անդրանիկը չաուշ չէ, սրանից հետո փաշա է։ Էդ օրվանից Անդրանիկին փաշա են ասում

Անդրանիկը երեք ընկերների հետ կանգնում է Տաճկաստանի Սոլուխա կամրջի վրա: Մի թուրք ձիավոր է գալիս, որ անցնի:
Անդրանիկը ձիավորի ճանապարհը կտրում է, ասում.
-Կերթաս, բինբաշուն կասես, թե Անդրանիկը երեք հոգով կամրջի վրա
կանգնել է և կռվել է ուզում:
Տղամարդ է՝ թող գա: Եթե ասածս չանես, չեմ թողնի՝ որևէ թուրք կամրջով անցնի:
Ձիավորը ճարը կտրած գնում է, բինբաշուն հայտնում Անդրանիկի ասածը:
Բինբաշին տեսնում է, որ հնար չկա, հեռագրում է սուլթանին, թե՝ էսպես, էսպես։
Սուլթանը պատասխանում է.
– Դու ես հայի դահիճը, դու էլ գնա պատասխանիր։
Բինբաշին հազար ձիավորով ելնում գալիս է Սոլուխա կամրջի մոտ:
Նկատելով նրանց՝ Անդրանիկը ընկերներին թաքցնում է մոտակա թփերի մեջ, ինքը, երկու ձեռքին մաուզեր, թևերը մեջքին դրած, չոքում է: Բինբաշին ձին քշում, առաջ է գալիս: Անդրանիկն ասում է.
– Շան որդի, էն ժամանակ եկար, որ ձեռք ու ոտս կապած է: Տղամարդ էիր`
ուրիշ ժամանակ գայիր:
Բինբաշին էդ որ լսում է, ձին թափով քշում է Անդրանիկի վրա։ Անդրանիկը
Քաշում է մաուզերն ու թուրքի ճակատին շարում: Էն կողմից էլ տղաներն են սկսում մաուզերները շխկշխկացնել:
Հայտնում են սուլթանին, թե Անդրանիկ չաուշը բինբաշուն սպանեց:
Սուլթանն ասում է.
– Էլ Անդրանիկը չաուշ չէ, սրանից հետո փաշա է։
Էդ օրվանից Անդրանիկին փաշա են ասում:

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *