Ինչու էր Վան Գոգը համարվում խելագար անհաջողակ.հայտնի նկարչի անհայտ փաստի հետքերով

 
Ծնված լինելով միջին դասից բարձր ընտանիքում` Վան Գոգը նկարել սկսել է մանկությունից, եղել է լուրջ, հանգիստ ու մտածկոտ երեխա:
Ծնված լինելով միջին դասից բարձր ընտանիքում` Վան Գոգը նկարել սկսել է մանկությունից, եղել է լուրջ, հանգիստ ու մտածկոտ երեխա․
Երիտասարդ տարիքում աշխատել է արվեստի գործերի վաճառող, հաճախ ճամփորդել, սակայն դեպրեսիայի մեջ է հայտնվել, երբ նրան տեղափոխել են Լոնդոն: Նա հետաքրքրություն է դրսևորել կրոնի հանդեպ` որպես բողոքական հոգևորական հանդես գալով Բելգիայի հարավում:
Նկարիչը եղել է միայնակ ու հիվանդ, նախքան կսկսեր գեղանկարչությամբ զբաղվել 1881 թվականին, երբ տուն է վերադարձել ծնողների մոտ: Նրա կրտսեր եղբայրը` Թեո վան Գոգը, նրան աջակցել է ֆինանսապես. եղբայրները նամակագրական երկարատև կապ են պահպանել:
Վան Գոգի վաղ շրջանի նկարները, որոնք հիմնականում նատյուրմորտներ են և գյուղացիների պատկերներ, քիչ են աչքի ընկնում վառ գունավորմամբ, ինչն առավել բնորոշ է ուշ շրջանին: 1886 թվականին նկարիչը տեղափոխվել է Փարիզ, որտեղ հանդիպել է ավանգարդի ներկայացուցիչների հետ, այդ թվում` Էմիլ Բեռնարի, Պոլ Գոգենի, որոնք անտարբեր չէին իմպրեսիոնիստների արտահայտչականության ու զգացմունքայնության հանդեպ:
Իր աշխատանքի ընթացքում Վան Գոգը նոր մոտեցում է ցուցաբերել նատյուրմորտի ու տեղի բնապատկերների նկատմամբ. նրա նկարները ձեռք են բերել վառ գույներ, քանի որ նա նոր ոճ է մշակել 1888 թվականին Ֆրանսիայի հարավում գտնվող Առլ քաղաքում հայտնվելով: Այս շրջանում նա ընդաձակել է իրերը, որոնք իրենց դրսևորումն են գտել ձիթենիների, ցորենի դաշերի ու արևածաղիկների շարքերում:
Վան Գոգը տառապել է հոգեկան խնդիրներով և չնայած իր հոգեկան առողջության մասին մտահոգվելուն` պատշաճ կերպով չի սնվել և հաճախ հարբել է: Նրա մտերմությունը Գոգենի հետ ավարտվել է զայրույթի պահին սեփական ձախ ականջը ածելիով կտրելով: Նկարիչը որոշ ժամանակ բուժվել է հոգեբուժական հիվանդանոցում` ներառյալ Սեն Ռեմի դը Պրովանսում եղած ժամանակաշրջանը:
Այն բանից հետո, երբ դուրս է գրվել հիվանդանոցից և տեղափոխվել Փարիզի մերձակայքում գտնվող Օբերգ Ռավու` Օվեր սյուր Ուազ, նա հայտնվել է բժիշկ Պոլ Գաշեի հսկողության տակ: Նրա ընկճախտը շարունակվել է, և 1890 թվականի հուլիսի 27-ին Վան Գոգն ինքնասպանություն է կատարել իր սնդուկում պահվող ռևոլվերի միջոցով: Երկու օր անց նա մահացել է տրավմայից:
Վան Գոգն անհաջողակ է եղել իր կյանքի ընթացքում և համարվել խելագար անհաջողակ: Նա մեծ ճանաչում է ստացել իր ինքնասպանությունից հետո. հասարակության գիտակցության մեջ մնացել է որպես ճիշտ չհասկացված հանճարի օրինակ, որտեղ համընկնում են «անմտությունն ու ստեղծագործական ներշնչանքը»[9]:
Վան Գոգի հեղինակությունն աճել է 20-րդ դարի սկզբին, երբ նկարելու նրա ոճից սկսել են ազդվել ֆովիստները և գերմանացի էքսպրեսիոնիստները: Նկարչի ստեղծագործությունները հասել են առևտրական հաջողության հետագա տասնամյակներին, իսկ Վան Գոգն ընկալվել է որպես շատ կարևոր, բայց և ողբերգական նկարիչ, որի անհանգիստ անհատականությունը խորհրդանշել է տանջված նկարչի ռոմանտիկ իդեալները:

Vincent van Gogh – ArtsViewer.com

Վան Գոգի ստեղծագործությունները պահպանվում են աշխարհի ամենահեղինակավոր թանգարաններում (Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարան, Օգյուստ Ռոդենի տուն-թանգարան, Իմպրեսիոնիզմի թանգարան, Փարիզի Ժամանակակից արվեստի թանգարան, Մյունխենի Նոր պինակոտեկ)։ Ամենամեծ թվով ստեղծագործությունները ցուցադրվում են Ամստերդամի Վան Գոգի թանգարանում:

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *