Խրիմյանը հանճարեղ հռետոր էր. Հանճարեղ ոչ իր պերճախոսությամբ,այլ մտքերի սրությամբ և համեմատությունների սրամտությամբ

Խրիմյանը հանճարեղ հռետոր էր:
Հանճարեղ ոչ իր պերճախոսությամբ,այլ մտքերի սրությամբ և համեմատությունների սրամտությամբ :
Մինչև նրա Կովկաս հասնելը ընդառաջ էին գնացել մի քանի “քաղաքագետներ” նախազգուշացնելու համար,որ նա չլինի՞ թե ռուս կառավարությունը որևէ կերպ քննադատե:
-Աղեկ,-պատասխանել էր Հայրիկը,-ես ամենուրեք կփառաբանեմ անոր քաղաքականությունը:
ԵՎ իրավ, Բաթումից մինչև Թիֆլիս նա գովաբանել էր ռուս կառավարությունը:
Թիֆլիսում, իր առաջին քարոզում, վանքի մեջ նա դարձյալ գովաբանեց, համեմատելով ռուսահայերի կացությունը թուրքահայերի վիճակի հետ:
-Ձեր բարեկեցությունը,-ավելացրեց նա,-դուք պարտք եք ռուսաց ցարին բարեսրտությանը:
Եղեք անոր հավատարիմ,զավակներս,վասնզի,ժողովուրդը ցարին ծառայելու համար է:
Հանկարծ հեղափոխականի հոգին զարթնեց նրա մեջ: Նա մի վարկյան լռեց և գլուխը հպարտ բարձրացնելով,գոչեց.
-Սակայն կայսրն էլ ժողովուրդին համար է: Գյուղացու չքավոր խրճիթին ու կայսեր պալատին մեջ կա էլեկտրական թել մը: Եթե հոս փլչե գյուղացու խրճիթ, հոն պալատի մեջ կդղրդա սյուն մը:
Ունկնդիրների բազմությունը զգաց, թե ով է Խրիմյանը:
Շիրվանզադե, “Կյանքի բովից”
Armtumar

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *