Տաթևի ճոճվող սյան առեղծվածը

Տաթևի ճոճվող սյան առեղծվածը 893-895 թվականներին Սուրբ Երրորդության պատվին կառուցված այս պաշտամունքային հուշարձանը 8,3 մետր բարձրությամբ ութանկյուն կոթող է։
Ընդունված է համարել, որ հնում այն որպես երկրաշարժագիր է ծառայել՝ զգուշացնելով մարզի բնակիչներին բնական աղետների մասին։ Բացի այդ, սյունը, իբր, զգուշացնում էր թշնամու զորքի հարձակման մասին՝ ճոճվելով հեծելազորի դղրդյունից։
Սակայն պարզել են,որ սյունը տեղադրվել է Տաթևի վանքը կառուցելուց 2 տարի առաջ։ Ընդ որում՝ դրա հիմնադրումն ու տեղադրումն իրականացվել է Նավասարդի՝ հայկական Նոր տարու ժամանակ, որն օգոստոսի 11-ին էր նշվում։
Սյունը ճշգրիտ երկնային կողմնացույց է, որը կողմնորոշված է Հայկ-Օրիոնի գոտուն։ Գավազանը ցույց է տալիս ժամանակի հաշվարկման զրոյական կետը, որի շնորհիվ կարելի է մեծ ճշգրտությամբ հաշվարկել ինչպես մեկ աստղային տարին (25920 տարի), այնպես էլ ուղղել մեկ երկրային տարին։
Սյունը մարդկության ստեղծած ամենաճշգրիտ աստղագիտական գործիքն է։ Այն փաստը, որ գավազանի վրա ժամացույց ու թռչուն է պատկերված և այն 12 մասից է կազմված, առիթ է տալիս ենթադրելու, որ սյունը օգտագործվել է նաև ընթացիկ ժամանակի չափման համար։
Ինչ վերաբերում է հոդավոր հիմքին, ապա, այն օգնում է սյունին հավասարակշռությունը պահել Երկրի մակերեսի նկատմամբ 90° անկյան տակ։ Այդպիսով, տվյալ մարզն իր անվանումը ստացել է հենց այդ սյուն-գավազանից. Սյունիք՝ երկիր, որն ունի ժամանակի գլխավոր ցուցանշան կամ երկնային կողմնացույց՝ Սյուն: armeniasputnik.am

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *