Ծնողները երեխային տալիս են Յուզեֆ Յանեկ անունը , նրանք նույնիսկ ենթադրել չէին կարող, թե որքան փորձությունների պետք է հաղթահարի իրենց փոքրիկ որդին կենդանի մնալու համար

 

Նրան անվանում էին 《Բուխենվալդի թալիսման》: ի°նչպես է հաջողվում այս փոքրիկ երեխային թաքնվել ամենադաժան համակենտրոնացման ճամբարում:

1941 թվականի մարտի 7-ին հրեա Շլյաֆշտայնների ընտանիքում տղա է ծնվում ։ Երեխայի ծնվելու ժամանակ ընտանիքը ապրում էր լեհական Սանդոմիր քաղաքում` հրեական գետտոյի տարածքում ։

Ծնողները երեխային տալիս են Յուզեֆ Յանեկ անունը , նրանք նույնիսկ ենթադրել չէին կարող, թե որքան փորձությունների պետք է հաղթահարի իրենց փոքրիկ որդին կենդանի մնալու համար: Չենստոխովում

գերմանացիները զենքի արտադրության գործարան ունեին, եւ 1942-ի կեսերին Սանդոմիրի գետտոյի բոլոր բնակիչները, որպես անվճար աշխատուժ ,ուղարկվեցին այնտեղ աշխատելու: Շլյայֆշտայնների ընտանիքը մեկամյա որդու հետ ժամանում է այդ գործարան ։
Բոլոր երեխաներին, ովքեր չէին կարողանում աշխատել գործարանում, գերմանացիներն անմիջապես վերցնում էին ծնողներից եւ ուղարկում գազի խցիկներ ։ Բայց Շլեյֆշտայններին հաջողվում է թաքցնել որդուն ։ Յուզեֆի մնում է տան նկուղում թաքցված 1,5 տարի `բացարձակապես լույս չտեսնելով ։ Նկուղում տղայի հետ ապրում էր մի կատու, որը դառնում է նրա միակ ընկերը եւ տաքացնում նրան ցուրտ գիշերները:
Յուզեֆը ծնողներին տեսնում էր միայն այն ժամանակ, երբ նրանք իջնում էին նկուղ նրան կերակրելու ։ 1943 թվականին ընտանիքին նոր փորձություն էր սպասում։ Բոլոր հրեաներին Չեստոխովայից ուղարկեցին Բուխենվալդի համակենտրոնացման ճամբար:
Փոքրիկ որդուն իր հետ տանելու համար `հայրը Յուզեֆի համար խաղ է հորինում ։ Նա ասել է իր որդուն, որ նրանք գնում են մի հետաքրքրաշարժ ճամփորդության, եւ եթե որդին կատարի 《խաղի բոլոր պայմանները》, վերջում նա կստանա երեք կտոր շաքարավազ:
Յուզեֆը, ով չէր տեսել ոչ մի բան, բացի իր նկուղից եւ կատվից, շունչը պահած լսում էր հորը,եւ շատ էր ուզում քաղցր ուտել: Հայրը տղային նստեցնում է պարկի մեջ ՝ նախապես այնտեղ օդի համար նախատեսված անցքեր բացելով , եւ ամբողջ ճանապարհը աղոթում , որ երեխան լուռ մնա եւ ինքն իրեն չմատնի ։
Շլյաֆշտայն ավագին հաջողվում է թանկարժեք պարկը հասցնել համակենտրոնացման ճամբարի տարածք աննկատ , բայց որտե°ղ հետագայում թաքցնել որդուն, նա նույնիսկ չէր պատկերացնում: Յուզեֆի մայրը տեղափոխվում է մեկ այլ համակենտրոնացման ճամբար, և նրա ճակատագրի մասին տղայի հայրը ոչ մի բան չգիտեր ։
Օգնությունն անսպասելիորեն եկավ. Տղային թաքցրել էին կոմունիստ գերմանացիները, հետագայում նրանք էլ էին օգնում երեխային կերակրել, եւ նրան հաց ու ջուր էին տալիս ։ Յուզեֆն 2,5 տարում երբեք չի լացել,նույնիսկ շշուկով է խոսել ։ Հայրը հուշում էր տղային, որ դա ամբողջ խաղ է , եւ նա պետք է միշտ թաքցնվի, հակառակ դեպքում չար պահակախումբը կուղարկի նրան կախարդի մոտ:
Մի օր 1945 թվականի սկզբին Յուզեֆն անզգուշորեն դուրս է գալիս բարաքից և նրան նկատում է ճամբարի ղեկավարը ։ Այս մարդը հրամայում է տղային ուղարկել գազի խցիկ , բայց Յուզեֆին հուսալիորեն պաշտպանում էր իր պահապան հրեշտակը ։
Ինչ-ինչ պատճառներով հրամանն անմիջապես չկատարվեց,իսկ մի քանի օր անց ճամբարի ղեկավարին ուղարկեցին ճակատ կռվելու ։ Այդ դեպքից հետո հայրը որդուն թաքցնում է հիվանդանոցում, որտեղ նա թաքնվում է մինչեւ 1945 թվականի ապրիլի 11-ը ։
Հենց այդ օրը ազատ արձակվեցին Բուխենվալդի բանտարկյալները։ Պատերազմից հետո Յուզեֆին և նրա հորը հաջողվում է գտնել մորը ։ Պարզվում է, որ նա եղել է Դախաու համակենտրոնացման ճամբարում ,եւ նրան հրաշքով հաջողվել է ողջ մնալ ։
\1948 թվականին վերամիավորված ընտանիքը մշտական բնակության է հաստատում Միացյալ Նահանգներում։ 1997 թվականին նկարահանվել է 《Կյանքը գեղեցիկ է》ֆիլմը, որի սյուժեի հիմքում Յուզեֆի ընտանիքի պատմությունն է ։
Ֆիլմի թողարկումից հետո, որն անտարբեր չի թողել ոչ ոքի, պետական արխիվներում լրագրողներին հաջողվում է գտնել Շլյաֆշտայնների մասին գրառումները, եւ հաջողվում է գտնել հենց նրան ՝ Յուզեֆին, եւ նա համաձայնում է տալ իր միակ հարցազրույցը, որում պատմել է իր մանկության բոլոր սարսափների մասին:
Մեծահասակ Յուզեֆը պատմել է, որ ամբողջ կյանքում քնել է միացված լույսով, քանի որ մանկուց վախ է մնացել մթության հանդեպ… Այժմ Յուզեֆն արդեն թոշակառու է եւ ապրում է Նյու Յորքում։ Նյութի հեղինակ’ Լիլիթ Սարգսյան

 

 

 

 

 

 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *