Քննություն հանձնելու համար նա ոտքով գնացել էր 5 կմ, -9 աստիճան ցրտին, թեթև բաճկոնով ու առանց գլխարկի

Այս չինացի տղան Վանգ Ֆումանն է:

 

 

Երկու տարի առաջ տղայի չինացի ուսուցչներից մեկի տեղադրած լուսանկարը ցնցել էր հանրությանը: Քննություն հանձնելու համար նա ոտքով գնացել էր 5 կմ, -9 աստիճան ցրտին, թեթև բաճկոնով ու առանց գլխարկի:

 

 

 

Մազերը, հոնքերն ու թարթիչները ճերմակել էին սառույցից, իսկ թուշիկները՝ կարմրատակել սառնամանիքից: Ո՛չ իրենց տանը, ո՛չ էլ դպրոցում չկար ջեռուցում, ու բոլոր սովորողները դասի էին նստում վերնահագուստով:

 

 

Վանգը չափազանց շատ էր ուզում կրթություն ստանալ, դա էր միակ հնարավորությունը աղքատությունից դուրս գալու: Ի դեպ, քննությունից, որին փոքրիկը շտապում էր,100-ից 99 միավոր էր ստացել: Երբ ուսուցիչը Վանգի լուսանկարը տեղադրել է համացանցում, դպրոցի ճակատագիրն ու պատմությունը շրջադարձորեն փոխվել են:

 

 

 

Մարդիկ հավաքել են 3 միլիոն յուան (450000 ԱՄՆ դոլար), որով վերանորոգեել են Վանգի դպրոցի ջեռուցման համակարգը, գնել են տաք հագուստ Յունյանի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար:

 

 

 

Վանգին հրավիրել են Պեկին, ու գիտե՞ք ինչից է նա տպավորվել ու ինչ է պատմել իր ճամփորդության մասին. «Տանը մենք ամբողջ ընթացքում ածուխ ենք վառում ու քնում բաճկոններով, իսկ այստեղ կարող ես մնալ միայն վերնաշապիկով: Առաջին անգամ եմ նման բան տեսնում, ջեռուցումն ուղղակի հրաշք է»:

Մտածելու առիթ է՝ մենք հաճախ չենք նկատում ու չենք գնահատում այն, ինչ ունենք:

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *