Այս պինգվինը՝ Նիլս Ուլաֆը, ղեկավարում է Նորվեգիայի թագավորական գվարդիան

Այս պինգվինը՝ Նիլս Ուլաֆը, ղեկավարում է Նորվեգիայի թագավորական գվարդիան, որը ապահովում է Նորվեգիայի թագավորի անվտանգությունը:
Պինգվինը իր պաշտոնը զբաղեցնում է 1972 թվականից և վարում է շատ շքեղ կյանք:
Նա ուտելու վրա օրական ծախսում է 3 ժամ, ազատ ժամանակ երգում է մյուս պինգվինների հետ, կամ էլ խաղում իր հյուրերի հետ: 2008 թվականին, մեծ արարողությամբ Նիլս Ուլաֆին հանձնել են ասպետի կոչում:
Նիլս Ուլաֆը իր ուղին սկսել է որպես գվարդիայի խորհրդանիշ(1972թ.), ապա դարձել է կապրալ(1982թ.), սերժանտ (1987թ.), գնդային սերժանտ(1993թ), իսկ 2005 թ.արժանացել է գնդապետի կոչման:
Քանի որ պինգվինի կոչումներն ու մեդալները անհնար է վզից կախել, այդ պատճառով շքերթների ժամանակ դրանք ամրացնում են նրա թևին, սակայն հետո անպայման հեռացնում, քանի որ մյուս պինգվինները կարող են այն ուտել:
Թագավորական գվարդիայի անդամները Նիլս Ուլաֆին այցելում են Էդինբուրգյան ռազմական շքերթմերի ժամանակ և պարտավոր են յուրաքանչյուր անգամ պատվի առնել նրան:

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *