Նա միշտ հոգով Չարենցի հետ էր․ Ազատ Գասպարյան՝ թափառող ոգին ու տաղանդավոր դերասանը

ԱԶԱՏԸ ԷՈՒԹՅԱՄԲ ՄԻՇՏ ԷԼ ՉԱՐԵՆՑԻ ՀԵՏ Է ԵՂԵԼ…
Հայկական կինոյում Ազատ Գասպարյանը նկարահանվել է ճիշտ 25 խաղարկային ֆիլմում : Էպիզոդ , թե գլխավոր դերակատարում բոլորն էլ հետաքրքիր են , մարդամոտ կերպարներ է ստեղծել ,եթե կարելի է այսպես բնութագրել…
Չնայած բոլորն էլ իր էության մի մասն են, սակայն նրանցից երեքը ՝ Չարենցը ,, Երկունք ,, , ,, Մեսրոպը , ,, Մեր մանկության տանգոն ,, Ռուբենը ,, Երջանկության մեխանիկա ,, ֆիլմերում անվերապահորեն դարձել են նոր սերնդի հոգեհարազատ հերոսներից :
Հատկապես Ռուբենի դերակատարումը բոլորովին նոր խոսք ու ասելիք էր , դերասանի ստեղծագործական ներկապնակում..
Դերասանը ռեժիսորի հոգեզավակն է… Նրանից է կախված տվյալ դերասանի կարողությունների , ներքնաշարհի բացահայտումը :
Արդեն անդրադարձել ենք կինոդեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանին և Ալբերտ Մկրտչյանին : Սակայն հարկ է խոսք ասել, Ազատ Գասպարյանի ստեղծագորական կյանքում , իր տեղն ու դերն ունեցող ռեժիսոր Նեսես Հովհաննիսյանի մասին :
Եթե փորձենք պայմանականորեն մեր կինոյից հանել նրա նկարահանած ֆիլմերը (դերակատարումները դեռ մի կողմ թողած) կտեսնենք, որ մեր կինոն, պարզապես, աղքատանում է:
Խորհրդային երկրի տասնյակ հազարավոր ֆիլմերից միայն երկուսն է, որ մինչև օրս , տարբեր տոնական առիթներով ամեն տարի մի քանի անգամ ցուցադրվում : Մեկը` Էլդար Ռյազանովի «Բաղնիքդ անուշ» – ն է, մյուսը` Ներսես Հովհաննիսյանի «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմը: Ընդ որում տարբեր տվյալներով`ցուցադրությամբ վերջինս, մեր մոտ, երկու անգամ գերազանցում է առաջինին:
Ներսեսը դպրոցական էր, երբ նկարահանվեց Ալեքսանդր Ռոուի «Լեռնային լճի գաղտնիքը» ֆիլմում, և նրա կերպավորած հերոսը օրինակ դարձավ հազարավոր դպրոցականների համար: Այդ տարիներից էլ ձևավորվել է, և´ ապագա ռեժիսորը և´դերասանը: Նրա երեք կարճամետրաժներն էլ` «Զգուշացիր կենդանաշունչ է», «Հանդիպում ցուցահանդեսում», «Ձախորդ Փանոսը», ազդարարեցին, որ հայկական կինո է մուտք գործել պրոֆեսիոնալ և ինքնատիպ մի կինոբեմադրիչ:
Հետագայում Ներսես Հովհաննիսյանի նկարահանած «Հարսնացուն հյուսիսից», «Մրցույթի են գալիս խոհարարները», «Երջանկության մեխանիկան», «Թռիչքն սկսվում է գետնից», «Օտար խաղեր» ֆիլմերից ամեն մեկը յուրովի արտահայտեց Ներսես Հովհաննիսյանի ստեղծագործական ասելիքը :
Տարիներ շարունակ,, ՖԻԼՄ ,, թերթի խմբագրատունը անպակաս է եղել հայկական կինոյի հանրահայտ սցենարիստների ու ռեժիսորների , օպերատորների ու կոմպոզիտորների, դերասանների ու նկարիչների այցելությունից :
Նման մի այցելության ժամանակ Ազատ Գասպարյանին առաջարկեցի գրել , թե ինչպես է ինքն ընտրվել Չարենցի դերում : Հաջորդ առավոտյան նյութն արդեն խմբագրությունում էր , որն էլ Ձեզ եմ ներկայացնում :
***
« Տասներորդ դասարանում իմացա, թե ով է Չարենցը: Այդքան ուշացումով: Իսկ 1963 թվականին ձեռքս ընկավ «Գիրք ճանապարհին» երկը և այն էլ` առաջին հրատարակությունը: Անվերջ Չարենց էի արտասանում, հատկապես` նրա «Առավոտն» ու «Խեղկատակը»: Իսկ հետո, ինստիտուտում սովորելու տարիներին, իմ երազանքն էր դարձել Չարենց խաղալ, և այդ մասին գիտեին բոլորը, նաև կուրսի ղեկավարը` Վարդան Աճեմյանը: Չէ, ես այն ժամանակ չգիտեի էլ, թե ինչ – որ նմանություն ունեմ նրա հետ:
1967 թվականին, Չարենցի 70 ամյակի տոնակատարության ժամանակ Վարդան Աճեմյանը ծիծաղելով ինձ ներկայացրեց գրող Վաղարշակ Նորենցին և ասաց. «Սրան տես, ուզում է Չարենց խաղալ»: Նորենցը բաց արեց ծացատետրը և կարդաց. «Հասակը 1 մետր 64 սմ»: Ես էլ գոռալով ցատկոտեցի. համընկնում էր. հետո էլի ինչ – որ բաներ ճշտեց, ասաց, որ արտասանեմ: Իմ արտասանությունն էլ նրան դուր եկավ:
-Կարող է խաղալ,- ասաց Նորենցն Աճեմյանին:
Դրանից բավական ժամանակ անց ինձ կանչեցին «Հայֆիլմ» կինոստուդիա` «Երկունք» ֆիլմի փորձնական նկարահանումներին: Համակուրսեցի ընկերոջս` Գենադի Մելքոնյանին, որը ֆիլմի երկրորդ ռեժիսորն էր, վաղուց չէի տեսել: Երևի նաև այդ էր պատճառը, որ մի անսովոր ուրախության մեջ ընկա, ուղղակի տրամադրությունս շատ բարձր էր, ու ես դեռ չէի հասկանում, թե ինչ բեռ եմ վերցնում ուսերիս: Առաջին անգամ դա ամբողջ ուժգնությամբ զգացի, երբ արդեն ընտրված էի որպես Չարենցի դերակատար և նստած էի գրիմանոցում: Նայեցի հայելու մեջ, ու սարսուռ անցավ մարմնովս: Առաջին անգամ նա երևաց ինձ իր ողջ խորությամբ, կարծես հոգուս աչքերով տեսա:
Երբ առաջին անգամ կարդացի «Երկիր Նաիրին», ընկալեցի միայն նրա մեջ եղած սարկազմը, գրոտեսկը, իսկ ամբողջ լրջությունը հասկացա ավելի ուշ, երբ դրամատիկական թատրոնում խաղում էի Մեռելի Ենոքի դերը: Իսկ Կառլեն Վարժապետյանի բեմադրած «Երկիր Նաիրի» ներկայացման մեջ առանց գրիմի, առանց դերասանական այլևայլ միջոցների, միայն ձայնի ու դիմախաղի միջոցով պետք է կարողանայի հաղորդել բանաստեղծի մեծ տառապանքը, մորմոքը. «Որտեղի՞ց ենք գալիս և ուր ենք գնում»:
Ազատ Գասպարյան,
(«Ֆիլմ», թիվ 14, 1983 թ.)
Վերջին հանդիպման ժամանակ
Ազատ Գասպարյանին վերջին անգամ հանդիպել եմ «Նաիրի» բժշկական կենտորոնում: Չափազանց առույգ, նույն Ազատը, մտքովդ անգամ չէր անցնի, որ նա անբուժելի հիվանդ է, կարծես եկել էր իր բուռն միջավայրից մեկ երկու օրով կտրվելու, հանգաստանալու: Ժամանակին այդպես էր վարվում Մհեր Մկրտչյանը… Երբ շրջապատից փոքր ինչ դադար ու հանգիստ էր ուզում:
Ինձ թվաց, թե Ազատն էլ ադպիսի մի խաղ է արել: Բժշկական անձնակազմին նվիրաբերելու համար ինձ հետ մի տաս օրիանկ «+Կինո» ամսագիր էի վերցրել, հատկապես այն համարը, որի շապիկին հենց իր դիմանկարն էր: Ասում է հրաշալի է, լավ նվեր է բժիշկներին: Դեռ մեկ երկու նախադասություն չէինք փոխանակել, երբ ներս մտան նրա սաները: Ազատը, որ այդ պահին պառկած ներարկիչով դեղ էր ընդունում, տեղից վեր կացավ, բարձրացավ, և նրանց մեկիկ-մեկիկ բարևեց:
Աղջիկը` Նաիրին իրար է խառնվում: Ազատն ասում է.« Թող ուսանողներիս մի մարդավարի բարևեմ, մարդն էլ պառկած կբարևի…» Մտքումս ակամա ասում եմ. «Խենթ են, ինչ են, էս Ազատին ինչ է եղել որ…»
Հենց հիվանդասենյկում Ազատը հրաշալի մի դաս է վարում` ավելի ճիշտ վարպետության մի դաս… Նրա խորունկ ու զուլալ ձայնը մինչև հիմա ականջիս հնչում է: Այցելության համար սաներից շնորհակալություն է հայտնում և մեկ երկուսին ընծայագրով ամսագիր նվիրում:
Զրուցում ենք դեսից դենից, մեկ էլ իրեն բնորոշ տոնով ասում է.« Որ մի բան գրեմ կտպե՞ս:»
Ասում եմ,- Ազատ ջան գրիր ինչ մտքովդ անցնի…
Նրա մահվանից մեկ տարի անց աղջիկը` Նաիրին «+Կինո»-ին տրամդրեց երկու բանատեղծություն: Մեկը գրված հիվանդանոցում` խոստացածը, իսկ մյուսն ավելի վաղ:
Ազատ Գասպարյանի մտերիմներից քչերը գիտեն, որ նա արձակից զատ, գրում էր նաև չափածո գործեր:
Ռոբերտ Մաթոսյան
ՀԻՆԳԸ ՀՈՒՆԻՍԻ 2013 թ.
Թումանյանի փողոցի սրճարանից ելանք,
Ուր ամեն ինչ ջերմ էր, համով
Մեր ընկերը, որ ՀՀ-ի հյուսիսից էր,
Առաջարկեց գնալ Հյուսիսային պողոտայով:
Քայլում էինք երեքով, մի թեթև գինով էինք,
Սրամիտ էինք դարձել և բարձրախոս…
Նորից մտանք մի տեղ՝ պայծառ ու լուսավոր,
Բայց ինչու՞ է սառը, օտար, անխոս ու նենգավոր…
Աջ ու ահյակ շենքեր՝ կույրի ակնախոռոչ
Ոչ հայկական ոճի, ոչ մարդկային և
Աշուղի սգերգն է հիշվում տեղին,
Որ <<օտարն է եկել, բնիկներին վանել>>:
Ա~խ Թումանյան ապի,
Ա~խ անիրա’վ աշխարհ,
Ա~խ Ջիվանի,
Ոգիներն են երգում ողբաձայն
Եվ անեծք է հորդում (թափվում)
Հյուսիսային պողոտային:
Ազատ Գասպարյան
,,+ԿԻՆՈ ,, թիվ 24 , 2014 թ .
Հ. Գ.
Որպեսզի շատ չթախծենք , մի փոքրիկ պատմություն :
Քրոջս աղջկա հարսանիքն է , Ազատի հետ պայմանավորվեցինք,որ քրոջս ամուսինը՝ Մկրտիչը ,որին կրճատ Մգո էինք ասում , Սպիտակից մեքենայով գա ու Ազատի, նրա տիկնոջ Սյուզիի և երեխաների հետ միասին գնանք.. Ասածն ու արածը մեկ էր…
Հասանք Ալագյազ , Ազատի ու Մգոյի որշմամբ թեքվեցինք աջ , Փամբակի լեռներով դեպի Լեռնանցք գյուղ , որտեղով կարճ, նեղլիկ Սպիտակ տանող ճանապարհ կա և շրջանցում է հիմնական ոլորանները : Սակայն այդ նեղ ոլորանով ոչ-ոք չի գնում : Հազարից մեկ ՝ Սպիտակի կողմի սարվորների կաթ տանող բեռնատար հին մեքենաներն են գնում-գալիս : Հասկանալի պատճառով, մի տեսակ անհանգիստ էի…
Տագնապելու միակ փարատանքս այն էր ,որ Մգոն պատմում էր , թե ընկերներով ոնց են Սպիտակի կողմից ամեն շաբաթ գալիս , սարի դոշի աղբյուրի մոտ քեֆ անում ու նորից հետ վերադառնում … Մգոյի այդ պատմությունները ես գիտեի , սակայն, դե մենակ չես , ընտանիք է ,երեխաներ կան :
Հասանք աղբյուրի մոտ , իջանք : Սարի մաքուր օդ , մեղմ հովիկ , մարդու հոգի է փառավորվում , մայիսյան տոնական օրեր…
Աղբյուրից մի քանի մետր վերև , էդ ամբողջ լանդշաֆտը գեղեցկացնող մի սարի ծաղիկ տեսանք… Ազատի աղջիկը կռացավ որ քաղի , էս մեր Ազատը , Հունան Ավետիսյանի պես թռավ ու երեխայի ձեռքը բռնեց ու չթողեց քաղել…Քանի որ այդ ամենը կտրուկ ստացվեց մի տեսակ սրտնեղեցինք… Դե սարի ծաղիկ է էլի…
Ազատն իր աղջկան մի այնպիսի բացատրություն տվեց. բնության գեղեցկության , մարդու հետ ներդաշնակության, գեղեցիկը չոչնչացնելու մասին , որ ծաղիկը շնչավոր էակ դարձավ և բոլորով միասին հիացանք Սասնա Բրաբիոն ծաղիկին նմանվող. այդ գեղեցկությամբ :
Հիմա կուսական այդ աղբյուրի մոտ նստած հարսանիքի ուտեսներից ենք ճաշակում…Մգոին զարմացած հարցնում եմ ,-էս քեզանից չէ , օղի չկա …
Ասում է դե մեքենայով էի… մտածում էի որ ..
Մեկ էլ Ազատը Մգոին ընդհատելով ասում է ,- ճիշտ է ,ճիշտ է ճամփա ենք գնում: Սակայն ես հո գիտեմ ,, սրտից արյուն ,, է կաթում :
Մգոն նորից խոսք բացեց ,իրենց ամենշաբաթյա աղբյուրի մոտի քեֆերի մասին… Ասաց ախր այստեղ իրենք միշտ արաղ են պահում , մեկ էլ ձեռքը դեսուդեն տանելով , աղբյուրի ավազների միջից ակնթարթորեն օղու մի շիշ հո չհանեց:
Ազատի ու իմ կողմից մի այնպիսի հրճվալից գոռոց լսվեց , որ լեռներն արձագանքեցին…
Բավականին երկար, վայելեցինք մարդկանցից ու աշխարհից հեռու, բնության այս հրաշք անկյունը….
Հրաժեշտ տվինք սարի լանջի կախադական պաղ աղբյուրին և Լեռնանցքի նեղ ոլորաններով դանդաղ իջանք Սպիտակ…
Իջնելիս իմ,աչքի առաջ, անդադար, Մուշեղ Գալշոյանի Սասնա Բրաբիոն ծաղիկը հիշեցնող , սարի լանջի միայնակ ծաղիկն էր…
Լուսանկարները ,, Անկրկնելի կինոճանապարհ ,, գրքից / Հեղ՝. Ռ.Մ. /

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *