Արցախի գեղեցկուհին․ Դադիվանքի պատմությունը՝ նա մնաց, որ պաշտպանի կորսված հերոսներին

Դադիվանք /9-13-րդ դդ./ վանական համալիրը, համաձայն ավանդության, հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից 1-ին դարում։ 2007 թ. պեղումների ընթացքում վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են սուրբ Դադե առաքյալի մասունքները:
Գտնվել է նաև մեկ այլ դամբարան, որը հայկական քրիստոնեական ավանդույթներին բնորոշ չէ. այնտեղ թաղված մարդը նստած է աթոռին /գտնվում է Ստեփանակերտի թանգարանում/:
Վանական համալիրը, ինչպես և Արցախի մյուս եկեղեցիները, շուրջ 100 տարի չեն գործել: Արցախյան պատերազմից շուրջ 8-10 տարի առաջ այստեղ ապրել է բազմանդամ քուրդ ընտանիք, որը եկեղեցին վերածել է տան և գոմի: Տաքանալու համար եկեղեցում խարույկ են վառել, որի հետևանքով, ինչպես պարզվել է վերականգնողական աշխատանքների ժամանակ, մրից ծածկվել են հրաշագեղ որմնանկարները, որոնք վերականգնվել են իտալացի մասնագետներ Արա Զարյանի և Քրիստին Լամուղէի կողմից:
Պատերազմի տարիներին ադրբեջանցի վանդալիստները քերել էին անգամ եկեղեցու բակում և գավթում եղած տապանաքարերի հայատառ գրությունները՝ ջնջելով պատմական հետքը:
Վերականգնողական աշխատանքները սկսվել են 2007 թ. և շարունակվել մինչև 2017 թ.:

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *