Հայ ազգազատագրական պայքարին բնորոշ է նաև ֆիդայական կամ հայդուկային շարժումը

Հայ ազգազատագրական պայքարին բնորոշ է նաև ֆիդայական կամ հայդուկային շարժումը (անունը ծագել է բալկանյան ժողովուրդների հակաթուրքական պարտիզանական՝ հայդուկային պայքարի անվանումից, իսկ «ֆիդայի» կամ «ֆեդայի» արաբերեն բառ է, նշանակում է «զոհ», բայց ընկալվում է «անձնազոհ» իմաստով)։
Շարժումն առաջացել է Արևմտյան Հայաստանում՝ տարերայնորեն (թելադրված էր հայ ժողովրդի քաղաքական և տնտեսական ծանր ու օրհասական վիճակով) 1880-ական թվականների կեսերին՝ հայ ազգային կուսակցությունների հրապարակ գալուց առաջ։ Զինվորագրվելով հայրենիքի ազատագրությանը՝ ֆիդայիները երդվել են. «Այսուհետև իմ բարձը լինելու է Հայաստանի լեռները, իսկ բաղձալի երազանքը՝ հայրենիքի համար մեռնելը»։ Րաֆֆին նրանց անվանել է ժողովրդական վրիժառուներ ու հեղափոխականներ։
Հայ ազատագրութեան մեր նախնեաց սուրբ տուն,
Հայ քաջերու հայրենիք` Տարօն ու Սասուն,
Հարկ է որ կերտենք մեր հին սուրբ դրօշն անբիծ
Ու քայլենք յառաջ յանուն փառքիդ անձկալից։
Հայ ազատագրութեան մեր նախնեաց արեան,
Մահ և կենաց զանգն է հնչեր վերջնական։
– Հատված Սասունի և Տարոնի հայ քաջերի երդումի երգից։

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *