Մեր հերոս Գորիսը ծնվել է 14.02.2001թ.ին Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասում

Մեր հերոս Գորիսը ծնվել է 14.02.2001թ.ին Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասում։

Մանկից շատ ակտիվ երեխա էր,սիրում էր սպորտը։Զբաղվել է տարբեր մարզաձևերով՝լող,կառատե,թիավարություն,ֆուտբոլ,բայց ամենից շատ սիրում էր թիավարություն։Մասնակցել է շատ մրցույթների ու միշտ զբաղեցրել է առաջատար հորիզոնականներ։Ստացել է շատ պատվոգրեր,մեդալներ ու մրցանակներ ։Սովորել է Ցամաքաբերդի թիվ 5միջնակարգ դպրոցում,այնուհետև Սևանի պետական քոլեջում ավտոդարոժնի բաժնում։Նա շատ ընկերասեր տղա էր ,շրջապատում շատ սիրված և հարգված էր,դժվար է նրա մասին խոսել անցիալով։Փոքրի հետ փոքր էր,մեծի հետ մեծ,բոլոր երեխաները նրան շատ էին սիրում և փորձում էին նմանվել նրան։

 

Նրա երազանքն էր ծառայել հայկական բանակում։Գորիսս 2019թ.ի հուլիսին ուսումը կիսատ թողելով զորակոչվեց բանակ։Քոլեջը ավարտելուց հետո նպատակ ուներ շարունակել ուսումը ֆիզկուլտ ինսիտուտում։Սկզբնական շրջանում ծառայում էր Էջմիածնում,6ամիս հետո տեղափոխեցին ԼՂՀ։Ծառայում էր Ասկերանում,որպես հետախույզ։

 

 

 

Ծառայության ընթացքում մասնակցել է մի շարք մևցույթների և զբաղեցրել է առաջատար հորիզոնականներ,ստանալով լավագույն մարզիկ շքանշան։Իր ծառայակից տղաների հետ անառիկ են պահել Աղդամի դիրքերը։Ծառայությունից անցել էր16ամիս,երբ սկսվեց պատերազմը։15հերոսաբար կռվել է թշնամու դեմ,ոչինչ չպատմելով ընտանիքի անդամներին։Նա այնպես ուրախ ու ոգեվորությամբ էր խոսում,որ մենք չէինք զգում,որ պատերազմի մեջ է,միայն զոհվելուց հետո ենք իմացել նրա կատարած սխրանքների մասին։Թեժ մարտերի ընթացքում իր կամքով և ստորագրությունով տեղափոխվել է Հադրութ։Իր առջև դրված բոլոր մարտական խնդիրները կատարել է գերազանց ։

 

 

 

Վերջին զանգը եղել է հոկտեմբերի 11ին,խոսել է շատ ուրախ,էլի ոչինչ չասելով,որ թեժ մարտերի է մասնակցում։Հերթական մարտական առաջադրանքը գերազանց կատարելուց հետո թշնամին նկատեց իրենց դիվերսիոն խումբը։Անմահացան խմբի բոլոր 15 հերոս տղաները․․․

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *