Խնձո՞ր, թե՞ նուռ. ինչպե՞ս է իրականում նշվել կարմիր խնձորի ավանդույթը

ԽՆՁՈՐ ԹԵ° ՆՈՒՌ
Խնձորը օգտագործվել է ինչպես սիրահետության ժամանակ,երբ տղան այն իր հավանած աղջկա ոտքերի  առաջ էր գլորում, այնպե էլ հարսանիքի հիմնական փուլերում։ Օրինակ, խոսք ուզելու ժամանակ, եթե տղան բացակայում էր, նրա փոխարեն մեջը մատանի խրած խնձոր էը տարվում։
Նշանդրեքի ժամանակ` մինչև աղջկա տուն գնալը, բերում էին մի խնձոր ` մեջը արծաթյա կամ ոսկյա մատանի և տան կանանց կողմից մանրադրամներ խրած։ Քահանան վերցնում էր այն, շնորհավորում միմանրադրամ էլ ինքն էր մեջը խրում ու տալիս իր կողքի նստողին։ Երբ խնձորը պտույտ գործելով, մանրադրամներով լցվում էր, դնում էին մի գլխաշորի մեջ, կապում` հարսին տալու համար։ Խնձոր էին կախում նաև տղայի տանից աղջկա տուն ուղարկված ոչխարի վզից:
Նշանդրեքից հետո, երբ փեսայի բարեկամները գնում էին հարսնացուին տեսնելու, մի բաժակի մեջ գինի էին լցնում և “Աստված շնորհավոր անե” ասելով՝ միմյանց փոխանցելով՝ մեջը մանրադրամներ գցում և ուղարկում հարսնացուին: Նա թափում էր գինին, վերցնում դրամները, նորից գինի լցնում և բաժակի վրա մի խնձոր դրած վերադարձնում:
Խնձորը կարևոր դեր էր խաղում նաև Վարդավառի տոնին կատարվող նշանադրության ժամանակ: Երբ ապագա սկեսուրի պատվիրած նվագի ելևէջների ներքո աղջիկը սկսում էր պարել, նրա ապագա սկեսուրը մի քնաի պտույտ էր անում շուրջը և պարի կեսին մոտենում նրան, համբուրում, մի խնձոր՝ մեջը մի մատանի և արծաթե դրամ խրած, տալիս ձեռքը: Այնուհետև նա արդեն նշանված էր համարվում այդ կնոջ որդու հետ:
Խնձորը որոշակի դեր էր խաղում նաև գլխագնի որոշման ժամանակ: Այդ օրը փեսացուի հայրը մի քանի բարեկամներով՝ գինի, օղի առած, երբեմն վերցնելով նաև մի խնձոր՝ մեջը մի արծաթ ռուբլանոց և մի մատանի խրած, գնում էին հարսնացուի տուն, ուրընթրիքի ավարտին փեսացուի հայրը հանում էր խնձորը և տալիս հարսնացուի հորը՝ ասելով “Համեցեք, Աստված շնորհավոր անի”: Նա ընդունում էր և մի բաժակ գինի խմում, բոլորը հետևում էին նրան:
Հետաքրքիր է նաև այն դեպքը, երբ եզը մորթում էին ոչ թե տղայի տանը, այլ տանում էին աղջկա տուն: Այդ դեպքում եզան վզին մի շարք խնձոր էին կապում:
Հինա դնելու ժամանակ էլ աղջկա տանից տղայի տուն էին ուղարկում, ոչ միայն սպիտակեղեն, այլև մի խնձոր՝ վրան չորացրած մեխակ դրած:
Մեկ այլ տարբերակում հինան տանում էին ափսեով, որի մեջտեղը՝ վրան մոմ վառած նուռ էր դրված լինում:
Հարսանիքի օրն էլ, երբ առավոտյան ազգական, հարևան կանայք գալիս էին թագավորին թագ կապելու, բոլորն էլ իրենց հետ բերում էին մի-մի խնձոր՝ մեջը արծաթե դրամներ ցցած, և հանձնում էին թագավորի մորը:
Խնձորի յուրահատուկ դրսևորումներից մեկն էլ այն էր, որ փեսան աղջկա տանից մինչև եկեղեցի այն պահում էր բերանի վրա կամ քթի տակ: Նույն այդ խնձորը առագաստից առաջ ազաբ-բաշին կիսում էր, մի կեսը տալիս թագավորին, մյուս կեսը՝ թագուհուն, ուտելու:
Առագաստի հադ առավոտյան որոշ վայրերում տեղի էր ունենում հարսի ծնողների աչքալույս տալու երթը: Տղայի մայրը քավորակինը և մոտիկ ազգական տարեց կանայք՝ կուսության սավանը կարմիր ժապավաններով զարդարված՝ մի սակառի /զամբյուղի/ մեջ դրած՝ վրան էլ խնձոր, գնում էին՝ աղջկա ծնողներին շնորհավորելու:
 
 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *