«Ֆրունզ ջան, ապրիս, կուզեմ այս գիշեր ոտքերիդ տակ պառկիմ, քնիմ» Ալբերտ Մկրտչյանը մեծն Մհեր Մկրտչյանի մասին

Ալբերտ Մկրտչյանը մեծն Մհեր Մկրտչյանի մասին


– Հայրս չէր սիրում Ֆրունզին, չէր սիրում, որ Ֆրունզը դերասան է դառնալու: Եվ ոչ միայն հայրս, այլև հորս ընկերները ծիծաղում էին, որ Մուշեղի տղան պետք է դերասան դառնա: Շատ դժվար էր նրա համար տեսնել այդ: Միշտ ասում էր. «Դերասան ես, հա՞, կապիկություն կենես, հա՞»: Ու նյարդայնանում էր. շատ էր ուզում, որ Ֆրունզիկը նկարիչ դառնար:

 


…Դեռ Լենինականում (Գյումրի) մի ներկայացման ժամանակ հանկարծ լռության մեջ տեսա, որ հայրս գնում է դեպի բեմ: Վախեցած նայում էի, ինձ թվաց` պիտի բարձրանա բեմ և սկսի Մհերին ծեծել: Գնաց, կանգնեց շատ մոտ, երկար նայեց Մհերին: Զգում էի, որ Մհերը շփոթված, վախեցած շարունակում էր խաղալ:
Երեկոյան հայրս ուշ եկավ տուն: Մհերը պառկած էր: Ոտքերից վերմակը քաշեց և ասաց.
«Ֆրունզ ջան, ապրիս, կուզեմ այս գիշեր ոտքերիդ տակ պառկիմ, քնիմ»: 

 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *