Թումանյանը, իր հետ վերցնելով ամենամտերիմ ընկերոջը՝ Ղազարոս Աղայանին, գնում է թուրքերի հետ բանակցությունների

Թումանյանը, իր հետ վերցնելով ամենամտերիմ ընկերոջը՝ Ղազարոս Աղայանին, գնում է թուրքերի հետ բանակցությունների: Ոչ մի կողմը չի ուզում զիջել:
Թուրքերից մեկն առաջարկում է.«Թող ձեզնից մեկը կոխ բռնի մեր փահլևանի հետ: Թե դուք հաղթեք, ձեր ուզածով լինի, թե մենք՝ մեր ուզածով»: Խեղճ Թումանյանը, որ մի նրբիրան մարդ էր, անհանգստանում է: Բայց անմիջապես էլ տեղից կանգնում է հաղթահասակ Աղայանը և թավ մորուքը սպառնագին առաջ ցցելով` ասում. «Բերե՛ք ձեր փահլևանին»:
Մեյդան են բերում մի ջլապինդ հսկայի: Սկսվում է մենամարտը: Հուզմունքից քրտնաթոր Թումանյանը մի գլուխ բացականչում է. «Ղազա՛ր ջան, կե՛ռ տուր, Ղազա՛ր ջան , կե՛ռ տուր… » ։ Աղայանի համբերությունը հատնում է: «Դե հերի՛ք է, էլի, Հովհաննե՛ս, դու ինձանից վեր գցած թուրք ուզի» , – ասում է Ղազարն ու գետնով տալիս թուրքին
 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *