Ինչու՞ հենց Քյոխ․ լեգենդար հրամանատարի անվան իրական պատմությունը

Ի՞նչի հենց ՔՅՈԽ։
Եղնիկների Քյոխը հերոս է, ոչ որովհետև այդպիսի պարգև է ստացել այլ ի վերուստ։
Եղնիկները միշտ համարվել են ծառայելու համար ամենավտանգավոր տեղը, զավակին բանակ ճանապարհող ծնողի սարսափը՝ թշնամու հենց սրտում։ Իսկ ինչու է Քյոխը՝ Քյոխ, ոչ բոլորը գիտեն։
Թշնամու սրտի մեջ բոլոր զինծառայողները միշտ եղել են Նրա «զավակները»։ Աշխարհից կտրված՝ Նա սահմանի ամենավտանգավոր դիրքը դարձրեց փակ աշխարհ՝ կովեր գնեց, այլ ընտանի կենդանիներ, դարձավ Արցախ աշխարհի բոլոր դեղաբույսերի գիտակը, վայրի հատապտուղների ու աճեցրած միրգ-բանջարեղենի տնտեսվարը։ Որ տղերքը թարմ կաթ, մածունով, միրգ բանջարեղենով սնվեն։ Որ տեղում բժշկվեն։ Որ թեյ շատ սիրեն՝ արցախի խոտերի կանաչ թեյ։
 Ոսոխի սրտի մեջ խրված դիրքը դարձրեց զուգահեռ իրականություն, հեքիաթ-թագավորություն, գյուղ։ Դե էլ ի՞նչ գյուղ առանց «քյոխվա»՝ Քյոխ։ Ահա թե ինչու Քյոխ, որ ավելին է, քան աստղերի քանակը ուսադիրների վրա, քան կոչումներն ու կարմիր գորգերը։
Ոսոխի սրտում՝ Եղնիկները մնացին կանգուն, Քյոխը՝ զենքը ձեռքին իր «զավակների» հետ։
Նյութը՝ Shaqeh Ghazaryan

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *