Նոյը համարեց ծիրանը աստվածային օրհնանք՝ այն աճեցնելով Արարատի լանջին

Առաջին լեգենդի համաձայն՝ Նոյը ջրհեղեղից առաջ վերացրեց բոլոր մրգատու ծառերը ու միայն ծիրանի ծառն էր, որ ջրհեղեղից հետո էլի ծիլ տվեց, փարթամացավ, ինչից էլ զարմացած Նոյը համարեց ծիրանը աստվածային օրհնանք՝ այն աճեցնելով Արարատի լանջին(մեր մոտ էլի՝ Արարատյան դաշտավայրում), բայց Նոյը միակը չէր…
Տարիներ առաջ Ալեքսանդր Մակեդոնացին անմահական մի միրգ փորձեց հայկական տարածքներում ու քանի որ Մակեդոնացին վստահ էր, որ հայկական ծիրանի մեջ մի փառահեղ բան կա, մի քանի ծառ իր հետ տարավ Հունաստան,բայց Հունաստանի փոխարեն մրգի փառահեղությունը բացահայտեց ուրիշ երկիր…
 
Չինաստանում  վստահ էին, որ Ծիրանը անմահություն նվիրող միրգ է, որ նրա կտից ինչ֊որ կախարդական խմիչք ստեղծեցին, որը կոչեցին 《Ծիրանի ոսկի》։ Ասում են՝ էս խմիչքի մասին վկայությունները պահվում են դեռ հին չինական գրականությունում ու կարդացողները մինչև օրս փորձում են նորից պատրաստել էդ անմահության էլիքսիրը։ Սակայն այս էլ վերջը չի…
Ասում են՝ Տիբեթում ապրում է երկարակյացների ցեղ, որ միայն ծիրանով է սնվում ու հավատում է, որ ծիրաններըը երկնքից ընկած արևի կտորներն են, որոնց հենց ուտես՝ արևի պես անմահ կդառնաս։
Ու վերջինը.հայկական մեկ այլ լեգենդի համաձայն՝ իսկական ծիրանն աճում է միմիայն Հայաստանում։ Ինքը դարեր առաջ թագավոր է եղել, որ հաստատվել է այստեղ՝ մեր երկրում, իսկ իր ենթականերին ուղարկել աշխարհով մեկ իր համար աշխատելու, դրա համար միայն մեր երկրի ծիրանն է , որ այդքան արքայական համ ունի, իսկ մյուս երկրներում աճող ծիրանը ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵՐ ԱՐՔԱՅԱԿԱՆ ԾԻՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՆ

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *