Ինչքան հեշտ է աղջկա համար լինել այնպիսին, ինչպիսին որ կա, երբ նա ՍԻՐՈՒՄ Է

Ասում է աղջիկը, ով ոչ մի կերպ չի հաշտվում ինքն իր հետ, մի օր մեկի շնորհիվ, ով իր կյանք սեր կբերի, կհանդիպի ինքն իրեն…
Ինքը կհասկանա, որ իր մեջ կապույտից ծնված ծով կա ու էդ ծովում աստղերն ու լուսինը իրենց արտացոլանքն ունեն, արևն էդ ծովում է մայր մտնում ու գիշերը խաղաղությամբ է օրորում ծովի ալիքները։
Ինքը կգիտակցի, որ աշխարհի բոլոր կանաչ պարտեզները իր սրտում են բացվում։ Պարտեզներում միշտ քամի է խաղում ու ինքը ազատության է ձգտում այդ քամու նման, իսկ կյանքի ամենամութ օրերին ինքը պաշտում է ծաղկել ու զարմացնել բոլորին իր գույնզգույն ծաղկաբույլով։
Ինքն իրենից փախչող աղջիկը հանկարծ կզգա, որ սիրո ու կյանքի մարմնացում է, ով էնքա~ն սիրուն է պարում, երբ սիրելի երաժշտության նոտաները նրբորեն կպնում են իր լսողությանն ու տարուբերում այն, որ ամեն շարժում անելիս իրեն են գամվում հարյուրավոր աչքեր, բայց իր աչքերը վաղուց արդեն միայն մեկին են տեսնում։
Ու այս ամենը ուղղակի նրա համար, որ այդ աղջիկը կսովորի սիրել։ Չէ’, դրանից նրա խնդիրները չեն վերանա կամ թախիծները չեն պակասի, բայց այսուհետ, երբ նա քայլի , աչքերում կերևան ծովի ալիքները, սրտում պարտեզները կծաղկեն, իսկ հոգին չի դադարի երգել՝ չնայած փողոցների անասելի աղմուկի։․

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *