Կյանքի ոսկե 8 կանոնները

Բժիշկ- հոգեբան, գրող, սյունակագիր Անդրեյ Կուրպատովը առանձնացրել է կյանքի ոսկե կանոնները, որոնց պետք է հետևի յուրաքանչյուրը: Մենք առաջարկում ենք դրանց ծանոթանալ մեզ հետ միասին:

1.Երբեք մի՛ բարդեք ուրիշների վրա այն սխալները, որոնք դուք եք գործել:

Իրականում դժվար է ընդունել սեփական սխալները, բայց պետք չէ՛ խնայել ինքդ քեզ, պետք է ազնիվ լինել սեփական անձի նկատմամբ ու ընդունել թերացումներդ: Եթե մենք կարողանանք ընդունել ,որ միայն մենք ենք մեր անհաջողությունների հեղինակն ու մեր հաջողությունների գրավականը, ապա ահռելի ուժ ձեռք կբերենք:

2.Ընդունե՛ք այն փաստը, որ անցյալն արդեն ետևում է`այն հետ չես բերի:

Մեզնից է կախված միայն մեր ապագան ու այն ինչ տեղի է ունենում ներկայում: Անցյալը արդեն անցած իրողություն է, որից պետք չէ կառչել: Պետք է սովորել ապրել ներկայով ու չսպասել  ապագայի ինքնակամ ժպիտին, այլ անել այնպես, որ նա պարզապես չկարողանա չժպտալ մեզ:

3.Ազատվե՛ք այն պատկերացումից, թե դուք կարող եք փոխել մյուսներին:

Անգիտակցաբար բոլորս տառապում ենք այն ենթադրությամբ, որ կարող ենք փոխել մյուսներին ու դարձնել մեզ հարմար, մեզ համապատասխան կամ գոնե մեր նման: Արդյունքում ժամանակի ընթացքում, երբ հասկանում ենք, որ դա հնարավոր չէ` սկսում են տառապանքներն ու հիասթափությունները: Մարդիկ կարող են փոխել միայն հանգամանքները, բայց ոչ մարդկանց: Թու՛յլ տվեք մյուսներին տարբերվել ձեր պատկերացումներից ու դուք կսկսեք նրանց ընդունել ու սիրել այդպիսին:

4.Մենք ուրիշներին ուժեղ ենք պետք:

Թույլ, վհատված, տառապող, դժբախտ ու լքված մենք ոչ մեկին պետք չենք: Եթե ինչ-որ պահի անհաջողությունների եք հանդիպել, ապա դա չի նշանակում, որ այդ անհաջողություններն անվերջ են: Պե՛տք է հավաքել զգացմունքներն ու վախերը և առաջ շարժվել:

5.Բոլոր մեր քայլերն ունենում են իրենց հետևանքները:

Հաճախ մենք ոչ թե ընտրում ենք, թե ինչ պետք է անենք, այլ թե ինչ պետք է լինի ինչ-որ բան անելուց հետո: Ուստի երբ փորձում ես որևէ հիմարություն անել մտածի՛ր դրա հետևանքների մասին, որպեսզի սխալվելուդ հավանակությունը նվազի ու կյանքն ավելի կենսուրախ դառնա:

6.Մի՛ ապրեք այնպես ասես հավերժ եք ապրելու:

Մեզնից յուրաքանչյուրը հասարակ մահկանացու է , ով մի օր մահանալու է: Սա ոչ միայն անխուսափելի է , այլ նաև վաղուց հաստատված է բժիկների կողմից: Պետք չէ՛ դրա պատճառով տառապել կամ ողբալ, պարզապես պետք է գնահատել կյանքի յուրաքանչյուր վայրկյանը` վայելելով պահի հաճույքն ու ընթացքը, սիրելով  այն ակնթարթը, որը գուցե այլևս չկրկնվի:

7.Արե՛ք այն ինչ ներքուստ ճիշտ եք համարում:

Եթե դուք անընդհատ մտածում եք կյանքի իմաստի մասին, ապա հավատացեք, որ այդ մտքերը կարող են շատ լուրջ դեպրեսիայի առիթ հանդիսանալ: Մտածե՛ք ոչ թե կյանքի իմաստի մասին, այլ այն մասին, որ դուք ապրում եք իմաստավորված: Առաջնորդվե՛ք ներքին մղումներով` անելով այն ինչ իրոք ցանկանում եք, որպեսզի հետո զղջալու ու չարվածի մասին հիշելու առիթներ չլինեն:

8.Երբեք մի՛ վատնեք ձեր ժամանակն այն մարդկանց վրա, ովքեր ձեզ արհամարհում են կամ, որ ավելի վատ է` չեն սիրում:

Աշխարհում կան շատ մարդիկ, ովքեր կարող են սիրել մեզ ու նաև սիրվել մեր կողմից: Պարզապես պետք է նրանց վստահել ու չկառչել այն մարդկանցից, ովքեր մեզ արհամարհում են կամ չեն գնահատում: Գտե՛ք <<ձեր>>  մարդկանց ու վայելեք նրանց ներկայությունը:

 

Հետևել այս ոսկե կանոններին, թե ոչ` յուրաքանչյուրիս ընտրությունն է: Ի վերջո կյանքը չափազանց կարճ է պարտադրված կանոններով ապրելու համար, բայց նաև չափազանց թանկ է անկանոն ապրելու ու տառապելու համար:

 

 

Մոտիվացրեց` Անիկ Մարգարյանը

 

 

 

 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *