Մարտկոցի հրամանատարի տեղակալ, հաշվարկի հրամանատար, սերժանտ Էդգար Մարկոսյան

Մարտկոցի հրամանատարի տեղակալ, հաշվարկի հրամանատար, սերժանտ Էդգար Մարկոսյանն է
Նա մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերել է բացառիկ նվիրվածություն, խիզախություն և արհեստավարժություն։ <<Ամեն ինչ էլ արտակարգ է այս պատերազմում:
Վերջին դեպքն էր հետաքրքիր, երբ կարճ ժամանակահատվածում իրար ետևից երկու տանկ հաջողվեց խոցել: Երկու տանկ էր մոտենում:
Հնարավորինս հեռու գնացի դիտակետից, որ դիրքը չթիրախավորեն, քանի որ հրթիռը արձակելուց անմիջապես հետո նշանառության տակ ենք լինում, բոլոր կողմերից սկսում են դիտարկել ու հրետակոծել:
Ընկերոջս՝ Հունանյան Համլետի հետ զբաղեցրինք մեր դիրքը: Գրադի արկերը սկսեցին թռչել մեր ուղղությամբ, վերևում էլ երկու «Կամիկաձե» էին պտտվում:
Կործանիչն էլ մյուս կողմից էր խփում: Առաջին տանկը անմիջապես խոցեցի: Երկրորդը, որ այդ պահին դեպի մոտակա գյուղն էր շարժվում, նկատեց տեղս: Անմիջապես թեքվեց իմ կողմը ու ուղիղ նշանառության տակ առավ: Ես ականջակալներով էի, լավ չէի լսում. ընկերս ասաց. «Է՛դ, արագ արի՛». հետևից էլ «Կամիկաձեն» էր մոտենում:
Անտառի մեջ մի փոս էինք նկատել: Վազքով մեզ նետեցինք այդ փոսը: «Կամիկաձեն» խփեց մեզնից մոտ տասը մետրի վրա: Մյուսը դեռ պտտվում էր մեր գլխավերևում:
Երկրորդ տանկը կանգնած էր հենց գյուղի ճանապարհին, փորձում էր գյուղ մտնել: Վազելով ետ եկանք: Չորս բոլորը պայթյունների ձայներ էին լսվում, արկերը թռչում էին մեր գլխավերևում: Այս անգամ չբարձրացա տեղիցս.
 Կոշտ նշանոցով թմբի ետևից առանց նայելու, մոտավորապես ուղղությունը տվեցի, հաշվարկն արդեն արել էի. մոտ տասը վայրկյանում հրթիռս հասնելու էր տանկին: Հրթիռն արձակեցի ու ժամացույցով սկսեցի հաշվել. վեց վայրկյանը հաշվեցի ու վեր կացա տեղիցս:
Օպտիկայի միջոցով տեսա, որ փողն ուղիղ իմ կողմն էր ուղղված, բայց տանկից հրթիռը տեսել ու փորձում էին փախչել: Վերջին պահին հրթիռն ուղղեցի տանկի վրա, ճիշտ այն հատվածին, որտեղ տանկի արկերն են: Դիպո՛ւկ էր. տանկը պայթեց…>>

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *