«Եթե գրավենք Շուշին, ապա լեռներում կկազմակերպենք Վազգեն Սարգսյանի հարսանիքը». Շուշիի ազատագրումը` «Հարսանիք լեռներում» օպերացիան

Շուշիի ազատագրումը բեկումնային դարձավ 90-ականների ղարաբաղյան պատերազմում և նախանշեց հետագա հաղթանակների ուղին:

Շուշիի ազատագրման գործողությունը կոչվեց «Հարսանիք լեռներում»` ռազմական գործողության համար անսովոր անվանում: Նման արտասովոր անվանման պատճառն այն փաստն էր, որ այդ ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը կարծում էր, որ նման օպերացիա իրականացնելու համար դեռ վաղ է, որ դրան պետք է լավ պատրաստվել: «Ռազմական տեսանկյունից մենք պատրաստ չէինք, և Վազգեն Սարգսյանն ասաց, որ շտապել պետք չէ, բայց Շուշին պետք էր ազատագրել: Այդ ժամանակ ես խոստացա նրան, որ եթե մենք գրավենք Շուշին, ապա լեռներում կկազմակերպենք նրա հարսանիքը: Այդպես առաջացավ օպերացիայի «Հարսանիք լեռներում» անվանումը»,- մի առիթով պատմել է  Շուշիի ազատագրման գործողության հեղինակ նշանավոր Կոմանդոսը` Արկադի Տեր-Թադևոսյանը:

 

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *