Սեդան՝ Մոնթեի մասին. պատերազմին հաղթած սերը

Ես 15 տարեկան էի, Մոնթեն՝ 21, երբ եկավ Լիբանան և ընտրություն պետք է կատարեր Լիբանանի ու Պարսկաստանի միջև՝ ուզում էր հայերեն սովորել, ու մնաց Լիբանանում:
Այնպես պատահեց, որ նա ապրեց իմ քրոջ տանը, իսկ նոր տարուն եկան մեր տուն՝ հայկական Այնճար գյուղում:
Ես գիտեի, որ մի ամերիկահայ տղա է ապրում քրոջս տանը, բայց չէի հանդիպել նրան. դուռը բացեցի:
Հիշում եմ այդ հայացքը՝ մորուքը ցանցառ, ու փայլուն աչքերը երևացին ու նա լայն ժպտաց:
Նրան ցույց էի տալիս մեր դպրոցը, գյուղը ու հասկացա, որ Մոնթեն սիրում է ինձ հետ զրուցել, նա էլ աստիճանաբար դարձավ մեր տան անդամի նման, երբ գալիս էր Այնաճր մնում էր մեր տանը:
Մի անգամ դպրոցական էքսկուրսիայի էինք գնացել աղբյուրի մոտ՝ դասընկերներս, ուսուցիչները, ու եկավ Մոնթեն:
Հիշում եմ՝ ես ջինսերով էի ու սպիտակ շապիկով, մազերս երկար: Նա մոտեցավ ու ես շտապեցի բարևել, անգամ ձեռքս պարզեցի, թե՝ «բարև, Մոնթե, ինչպե՞ս ես», բայց նա շատ արագ ինձ փոքրիկ համբույր տվեց շրթունքներիս:
Ես երևի կարմրեցի, դե ամբողջ գյուղը այդտեղ էր, իմ դասընկերները… այլ բան չգտա, քան արդարանալ, թե Ամերիկայում այդպես է:
Տարիներ անց ինձ ասաց, որ մազերս այնպես էին փայլում, աչքերս էլ մեծ ու սև, որ չդիմացավ:

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *