Այս սրվակները իրական սիրո ապացույցներ կարող էին դառնալ. ինչու՞ էին դրանք լցնում արցունքներով

Այս առաջին հայացքից օծանելիքի տարօրինակ ամանի նմանվող ապակյա տարաները, օրինակ, իրականում ԱՐՑՈՒՆՔԱՏԱՐԱՆԵՐ են
 Հին Պարսկաստանում կար այսպիսի մի սովորություն:
Զինվորականները պատերազմ գնալուց առաջ իրենց սիրելի կանանց կամ աղջիկներին այս տարաներից էին նվիրում:
Դրանք նախատեսված էին արցունքները պահելու համար. տարան մոտեցնում էին այտին արտասվելիս ու արցունքը հայտնվում էր հենց տարայի մեջ:
Այսպիսով արցունքը չէր կորում, այն պահվում էր` այնուհետև դառնալով կնոջ տխրության, տառապանքի վկայություն:
Որքան ավելի արագ էր լցվում տարան, այնքան այն վկայում էր, որ կինն իր սիրելիին շատ է սիրում, նրա համար շատ է տանջվում:
Պատերազմից վերադառնալուց հետո ռազմիկները ստուգում էին, թե ինչքանով է լիքը այս տարան ու ենթադրում, թե իրենց սիրելին իրենց համար ինչքան է արտասվել ։

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *