Մեր գլխուղեղը ընկալում է մենակությունն այնպես, ինչպես կընկալեր անսպասելի ու տանջող հարվածը:

Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսորների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդն ընկալում է սեփական մենակությունը, որպես ֆիզիկական ցավ, իսկ խրոնիկ մենակները տառապում են ավելի սուր ցավերից:
Մեր գլխուղեղը ընկալում է մենակությունն այնպես, ինչպես կընկալեր անսպասելի ու տանջող հարվածը:
Մենակությունը թույլ չի տալիս քնել:
Հետազոտողների մեկ այլ խումբ վստահեցնում են, որ եթե մարդը տառապում է պարբերաբար կրկնվող անքնություններից, ուրեմն նա մենակ է:
Մենակությունը թույլ չի տալիս հանգիստ քնել, անգամ, եթե օրն անցել է լարված ու թվում է, թե էլ ուժ չկա արթուն մնալու համար:
Մենակությունը կարող է նպաստել վաղաժամ մահի:
Այս հետազոտությանն արդեն մասնակցել են 45.000 մարդ: Այս մարդիկ բոլորն էլ ունեցել են սրտի արատներ, սակայն նրանցից ավելի վաղ մահացել են այն մարդիկ, ովքեր կամ ապրել են մենակ կամ իրենց մենակ են զգացել ու մեկուսացել են բոլորից:
Այն մարդիկ, ովքեր իրենց միայնակ են զգում, ավելի քիչ աշխատունակ են..
ԱՄՆ-ում իրականացված մեկ այլ հետազոտության արդյունքում խոշորացույցի տակ էին կամավոր աշխատողները: Նրանց ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ այն կամավորները, ովքեր համարում են, որ իրենք մենակ են, որ չունեն ոչ մեկին իրենց կյանքում, ավելի վատ ցուցանիշներ էին ցույց տալիս, քան նրանք, ովքեր երջանիկ էին ու շրջապատված սիրող մարդկանցով:

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *