Ռենտգեն. ի՞նչպես և ո՞վ ստեղծեց բոլորիս ծանոթ ճառագայթները

Նրա ազգանունը բոլորդ գոնե մեկ անգամ կյանքում լսած կլինեք ու կարծեմ 1901 թվականին է եղել, երբ ֆիզիկայից ստացել է Նոբելյան մրցանակ:
Սակայն Ռենտգենը դպրոցի ատեստատ չուներ, քանի որ դպրոցից դուրս են թողել նրա համար, որ համադասարանցուն չի մատնել ուսուցչին, ով նրա դեմքը նկարել էր տետրում: Ռենգտենին շատ հաճախ էին անվանում այսպես ասած՝ թասիբի մարդ, ով պաշտում էր ֆիզիկան:
Նա ռենտգենյան ճառագայթների հայտնագործողն է, ում անունն էլ կրում են այդ ճառագայթները: Ռենտգենն անգամ Ստոկհոլմ չի գնում պարգև ստանալու համար, որպեսզի կարևոր հետազոտությունները չընդհատվի ու պարգևը ստանում է փոստով:
Նոբելյան մրցանակից ստացված գումարը փոխանցում է հայրենիքին, որն այդ ժամանակ կռվում էր Առաջին Համաշխարհային պատերազմում:
Մյունխենից չի գնացել ԱՄՆ նրա համար, որ սիրում էր Գերմանիան՝ չնայած մեծ հոնորարներին ու պարգևներին: Հրաժարվել է Ֆոն տիտղոսից, երբ Բավարիայում նրան առաջարկում են կրել այն:
Իր հայտնագործությունը՝ ռենտգենյան ճառագայթները, չի պատենտավորում, չնայած որ շատերն էին խնդրում պատենտավորի ու հսկայական կարողություն կուտակի: Եթե պատենտավորեր, չեմ պատկերացնում, թե ինչ կարողության տեր կլիներ Ռենտգենը, սակայն չի անում:
Արդեն մեծ տարիքում ծեր Ռենտգենը գալիս է հիվանդանոց ու մոտ 2 շաբաթ սպասում, որ իր հերթը հասնի, որովհետև ռենգենի կարիք ուներ:
Երբ հիվանդանոցի ղեկավարությունն իմանում է այդ մասին, նրան առանց հերթ են ցանկանում ստուգել, սակայն մերժում է՝ ասելով, որ կսպասի, մինչև իր հերթը հասնի: Բժիշկները հետազոտման գումարը չեն վերցնում նրանից:
Ահա այսպիսի մարդ էր Վիլհելմ Ռենտգենը, ում հայտնագործությունը մեծ նվաճում էր բժշկության մեջ ու 2 դար դեռ օգնում է մարդկությանը:
Նյութի աղբյուրը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *