Նրան ատում էին մեծամիտներն ու պաշտում խելացիները. Ջեյն Օսթին՝ ո՞վ էր հայտնի կին գրողն ու ինչպե՞ս հասավ հաջողության

 ՋԵՅՆ ՕՍԹԻՆԻՆ հերոսուհու մասին շատ  պատմություններ են պատմվում: Ոմանք նրան նկարագրում են որպես բարդագույն բնավորությամբ ու մռայլ ապրելակերպով մեկի, իսկ մյուսները, որպես կենսախինդ, սարկաստիկ ու համարձակ կնոջ, ով փոխեց 18-րդ դարի պատմությունը հաստատելով` կինը կարող է և պետք է լինի կրթված ու դա մեղսագործություն չէ:
Օսթինը սկսել է գրել վաղ տարիքից ու այդ առումով նա բավականին համարձակ էր, որովհետև 18-րդ դարում կին գրող լինելը նույն էր, որ շրջեիր փողոցներով տղամարդու հագուստով` դատապարտելի էր ու խարազանվող: Հիմա մի քանի փաստ`
– Օսթինը սիրահարվել է իր կյանքում ընդամենը մեկ անգամ: Իր սիրո պատմության մասին տարբեր են մոտեցումները: Ոմանք նշում են, որ սիրելին աղքատ է եղել ու Օսթինին այդպես էլ չեն համաձայնել ամուսնացնել իր հետ, ոմանք էլ վստահ են, որ սիրելին ուղղակի մահացել է անբուժելի հիվանդությունից:
Սակայն փաստը մնում է փաստ, որ նրանք այդպես էլ չեն կարողացել միասին լինել ու իր սիրելիին Ջեյնը հավատարիմ է մնացել մինչև կյանքի ավարտը` 30 տարեկանում հռչակելով` իր միակ սերը գիրն է:
– Օսթինը մեծացել է 5 եղբոր ու 2 քրոջ հետ: Նա երբեք չի լքել իր հայրական տունը, սակայն նամակագրական կապի մեջ է եղել նրանց հետ ամբողջ կյանքում:
– Ջեյնը նվագում էր դաշնամուր: Չնայած որ գրելն իր մոտ ավելի լավ էր ստացվում, քան դաշնամուր նվագելը, նրան հաճույքով էին լսում հավաքույթների ժամանակ:
– Օսթինի << Հպարտություն և նախապաշարմունք>> գիրքը գրաքննադատների կողմից որակվում է որպես ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԱՄԵՆԱՍՏԱՑՎԱԾ ԳԻՐՔ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ: Չնայած այս գրքի մերօրյա համբավի, ի սկզբանե գիրքն էդպես էլ չի տպագրվել, քանի որ որակվել է որպես անհետաքրքիր ու ձանձրալի: Տպագրվելուց հետո էլ անգամ Օսթինը չի նշել իր անունը, որպես հեղինակի, որովհետև գիտեր, որ եթե ընթերցողը տեսնի, որ հեղինակը կին է, ապա թերահավատորեն է  մոտենալու:
– Իր մահից առաջ Ջեյնը գրում էր << Սենդիտոն>> գիրքը, որն այդպես էլ կիսատ մնաց: Մեր օրերում այդ գրքի անավարտությունը հռչակվեց, որպես համաշխարհային գրականության մեծագույն 10 կորուստներից մեկը:
Վերջում Օսթինի սարկաստիկ մտքերից`
– Կանայք մեծ ուշադրություն են դարձնում տղամարդու մեկ հայացքին, իսկ տղամարդիկ, առիթից օգտվելով, այդ հայացքն ամեն առիթով իրենց են նվիրում:
– Բացի ամուսնությունից կնոջ համար ամենահետաքրքիր զբաղմունքը դժբախտ սիրուց տառապելն է:
– Էգոիստներին մեղադրել պետք չէ, նրանց ներել է պետք, որովհետև նրանք անբուժելի հիվանդներ են:
– Իհարկե, սերը ցանկալի է , բայց հարստությունը, չգիտես ինչու, դառնում է անհրաժեշտ:
– Աշխարհում չկա այնքան հարուստ տղամարդ, որպեսզի յուրաքանչյուր կնոջ նրա հետ ամուսնացնես:
– Կյանքի իմաստը հարազատներին մխիթարելու ու նրանց պատմությունների վրա թաքուն ծիծաղելու մեջ է:
– Տղամարդու հպարտությունը միշտ էլ կարելի է ներել, եթե նա դրանով չոտնահարի կնոջ հպարտությունը:

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *