Մի անգամ Ռեմարկին հարցրին,թե արդյոք ծանր էր հոր մահը. նրա պատասխանը շշմեցնող էր

Այսօր Ռեմարկի մահվան տարելիցն է, ուայս պատմությունը  Ռեմարկի հումորով տեսակի մասին :
Ռեմարկը կորցրեց հորը: Այս նորությունն իմանալուց հետո լրագրողներից մեկը շտապեց Ռեմարկենց տուն, որովհետև նա վստահ էր, որ գոնե այսպիսի վշտում վերջապես գրողին կգտնի հուսալքված ու տխուր՝ առանց իր երջԱՆԻԿ կեցվածքի:
Երբ նա տուն հասավ, Ռեմարկը հանգիստ թիկնած էր իր սիրելի բազմոցին, լրագրողն առիթից օգտվեց ու հարցրեց.
-Պարոն Ռեմարկ,ինչպե՞ս մահացավ Ձեր հայրը, նրա մահը ծանր է՞ր:
Ռեմարկը մի պահ լռեց ու սկսեց խոսել.
-Գիտեք հարգելիս հայրս մահացավ սրտի կաթվածից: Նա 83 տարեկան էր:
Մի անգամ հայրս ցրտին առանց վերարկուի եկեղեցի էր գնացել ու ահավոր մրսել էր: Ինչու՞ չէր հագել վերարկու` որովհետև ուզում էր դուր գալ իր ընկերուհուն:
Երբ նա հասավ տուն, արդեն իրեն վատ էր զգում ու քույրս հարցրեց նրան, թե արդյո՞ք կցանկանա գոնե կոնյակ խմել: Հայրս գլխով արեց ու հենց նույն վայրկյանին էլ մահացավ:
Հիմա հարց տամ Ձեզ՝ կա՞ արդյոք ավելի լավ մահ, քան այն մահը, որը վրա է հասնում կոնյակին սպասելու ընթացքում:

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *