Ադելի սինդրոմ.ի՞նչ հիվանդություն է սա ու ի՞նչ զարմանալի նախապատմություն ունի

Ադել Հյուգոն հայտնի Վիկտոր Հյուգոյի աղջիկն է:
Ինքը 30 տարեկանում սիրահարվեց անգլիացի զինվորական Ալբերտ Պինսոնին ու կախվածության մեջ ընկավ նրանից: Ադելը հետապնդում էր նրան, գրում անընդմեջ, բոլորին հավատացնում, որ նրանք ամուսնացած են:
Նրան անգամ չկանգնեցրեց Ալբերտի ամուսնությունը ուրիշ կնոջ հետ` նա շարունակում էր հետապնդել սիրելիին, շարունակում էր հավատացնել, որ նրանք միասին են լինելու` ի վերջո հայտնվելով հոգեբուժարանում ու մահանալով այդ պատերի ներսում:
Այդ օրվանից սկսած բոլոր նրանք, ովքեր տաապում են անպատասխան սիրուց ու կախվածության մեջ են իրենց սիրելիից անվանում են` Ադելի սինդրոմով տառապողներ:
Սինդրոմը շատ լուրջ հիվանդություն է իրականում ու այդ սինդրոմից հնարավոր է ազատվել միմիայն հոգեբանի միջոցով` հակառակ դեպքում անհույս սիրո զոհը կարող է լուրջ խնդիրներ ունենալ` ընդհուպ մինչև ինքնասպանության փորձ ու սեփական անձի մենակության դատին։
Բժիշկները վստահեցնում են` այս սինդրոմով տառապում են նրանք, ովքեր ունեցել են ծանր մանկություն, զրկված են եղել ծնողական սիրուց ու ուշադրությունից: Նրանք սիրած մարդու մեջ են փնտրում անցյալի մխիթարությունը` հիվանդագին կապվելով նրան ու կառչելով նրանից:

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *