Կուրտ Վոնեգուտի այս ճառը պետք է կարդա յուրաքանչյուրը. ազդեցիկ ու ճշմարիտ

1995թ-ին արդեն ծերացած հայտնի գրող Կուրտ Վոնեգուտին հրավիրեցին Մասաչուսեթսի համալսարանի ավարտականների դիպլոմների հանձնման արարողությանը:
Վոնեգուտը, օգտվելով առիթից, մի հանճարեղ ճառով հանդես եկավ.
<< Հարգելի՛ ուսանողներ,
երբեք մի մոռացեք օգտվել արևապաշտպան քսուկներից, քանզի դրանց օգտակարությունը ապացուցված է գիտնականների կողմից, բայց նաև փորձեք լսել իմ այն խորհուրդները, որոնցով ես այսօր ձեզ հետ կկիսվեմ՝ չնայած դրանց ճշմարտացիությունը ոչ մի գիտնականի կողմից ապացուցված չէ:
Վայելե՛ք կյանքը: Քանի դեռ դուք երիտասարդ եք ու կյանքը ձեզ դուր չի գալիս, այն անցնում է աննկատ:
Հավատացե՛ք, 20 տարի անց դուք կհասկանաք, որ այն խնդիրները, որոնք ունեիք այնքան էլ ահավոր չէին: Դուք կհասկանաք, որ ձեր առաջ հարյուրավոր հնարավորություններ էին բացված, դուք ավելի գեղեցիկ էիք, քան պատկերացնում էիք և որ ոչ շատ գեր էիք, ոչ էլ շատ նիհար՝ ձեր քաշն իդեալական էր:

Ամեն օր ձեզ վախեցնող որևէ բան արե՛ք ու հաղթահարե՛ք ձեր վախերը:

Զգուշությամբ վերաբերե՛ք ուրիշների սրտերին, և մի՛ ներեք նրանց, ովքեր ձեր սրտին այդպես չեն վերաբերել:
Մի՛ վատնեք ձեր ժամանակը նախանձի վրա: Երբեմն դուք առջևում եք, երբեմն հետևում, այս պայքարը չափազանց երկար է ու դուք այն վարում եք միմիայն ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ ՀԵՏ:
Պահե՛ք ձեր հին սիրային նամակները ու դե՛ն նետեք բանկային հաշիվները:
Հաճախ պարե՛ք, անգամ եթե միակ տեղը, որտեղ կարող եք պարել ձեր հյուրասենյակն է, և շատ կալցիում օգտագործե՛ք, որովհետև մի օր ձեր պարող ծնկները կթուլանան, ու դուք կալցիումի ահռելի պակաս կզգաք:
Ձեզ մեղավոր մի՛ զգացեք, եթե չգիտեք ինչով եք զբաղվելու 22 տարեկանում: Ինձ ծանոթ ամենահետաքրքիր մարդիկ անգամ չգիտեն ինչով զբաղվեն 40 տարեկանում:
Գուցե դուք ամուսնանաք, գուցե և ոչ: Գուցե երեխաներ ունենաք, գուցե և ոչ: Գուցե բաժանվեք ձեր ամուսնուց, գուցե և նշեք միասին ձեր ամուսնության 75 ամյակը: Սա ձեր որոշումն է լինելու ընդամենը կիսով չափ, մյուս կեսը կախված է լինելու պատահականություններից՝ այնպես որ դրանով գլուխ մի՛ գովեք, առավել ևս մի՛ խարազանեք ձեր անձը:
Հարգե՛ք ծերերին, սիրե՛ք ձեր քույրերին ու եղբայրներին ու կառչե՛ք ձեր ընկերներից, չնայած, որ նրանք երբեմն անցողիկ են: Կան ընկերներ, որոնք անփոխարինելի են ու դուք դա կհասկանաք միայն խոր ծերության մեջ: Թույլ մի՛ տվեք, որ հեռավորությունը ինչ-որ բան փոխի ձեր հարաբերություններում:
Հիշե՛ք դուք էլ եք խոր ծերության մեջ ասելու, որ ձեր ժամանակ գները ցածր էին, քաղաքական գործիչները բարոյական, իսկ երեխաները հարգում էին մեծերին, սակայն այդպես չէ, օրինաչափությունները չեն փոխվում:
Մենք բոլորս մի օր հեռանալու ենք ընդմիշտ, բայց կարևոր է ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՀԱՎԱՏԱԼ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆԻ: ՀԱՎԱՏՆ ԱՅՆ Է, ԻՆՉԸ ՄԵԶ ՈՂՋ Է ՊԱՀՈՒՄ: Մի՛ կորցրեք ձեր հավտը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *