《Ողբը》.նկար, որ ճշգրիտ ներկայացնում է, թե ինչ է զգում մարդ, երբ կորցնում է սիրելիին

Ձեր էկրաններին երևացող նկարը Օսկար Ցվինչերի` գերմանացի 20-րդ դարի նկարչի, ամենահայտնի աշխատանքն է:
Ցվինչերը սկսել է նկարել 17 տարեկանից: Իր նկարները ներծծված են անասելի մռայլությամբ ու սա կարծես բացատրություն ունի: Ահա էսպես:
Ցվինչերի անձնականի մասին ոչինչ հայտնի չէ, բայց հետաքրքրական է , որ նա սիրում էր կանանց նկարել ու էդ բոլոր կանայք չգիտես ինչու հետո ակնհայտ նմանվում էին դիմագծերով:
Նկարիչը կարծես նկարեր նույն կնոջը տարբեր իրավիճակներում: Այդ նույն կինը հայտնվում է նաև էս նկարում, որտեղ պատկերված է սիրելիին կորցրած տղամարդ, ում ուսերին ՈՂԲԸ դրել է ծանր քարը, որ նա ավելի տանջվի: Չար լեզուներն ասում են, որ էս նկարն իրական հիմք ունի ու նկարում հենց ինքն է` նկարիչը, իր սիրո` Ադելի հետ, ում ինքը կորցրել է մի օր սեփական անհեռատեսության պատճառով ու հետո դատապարտել ինքն իրեն մենակության:
Ցվինչերը նկարում պատկերել է կորուստը մահվան տեսքով ու փորձել է փոխանցել` սիրելիի կորուստը ծանր քար է, այն կրում ես ուսերիդ ամբողջ կյանքում, այնպես որ ՄԻ ԿՈՐՑՐԵՔ ԻՐԱՐ, ԱԶԱՏԵՔ ՁԵԶ ԱՎԵԼՈՐԴ ՔԱՐԻՑ:

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *