Մի անգամ մի աղքատ ծաղկավաճառ որոշեց գնալ վարսավիրի մոտ….

Մի անգամ վարսավիրի մոտ է  գալիս մի ծաղկավաճառ՝մազերը կտրելու։
Վարսավիրը ծաղկավաճառի մազերը կտրելուց հետո փողը չվերցրեց ասելով՝
_ Ինձ գումար պետք չէ։ Ես այս շաբաթ մազերը կտրում եմ անվճար հիմունքներով։ Ձեզ ուղղակի լավ օր եմ մաղթում։
Ծաղկավաճառը ուրախ հեռացավ։
Հաջորդ օրը վարսավիրը իր վարսավիրանոցի դռան մոտ գտավ մի շնորհակալական նամակ ու վարդերի շքեղ փունջ։
Նույն օրը վարսավիրի մոտ եկավ հացթուխ։
Հացթուխից ևս գումար չվերցրեց վարսավիրը՝ նորից պատմելով, որ որոշել է այս շաբաթ անվճար սպասարկել բոլորին։ Հացթուխը լսելով լավ նորությունը՝ գոհ֊գոհ հեռացավ։
Մյուս առավոտյան Վարսավիրը իր վարսավիրանոցի շեմին գտավ ևս մեկ շնորհակալական նամակ ու թարմ֊թարմ թխված բուլկեղեն՝ փաթաթված գեղեցիկ տուփի մեջ։ Օրը նորից ստացված էր։
Եկավ չորեքշաբթին։Չորեքշաբթի վարսավիրին այցելեց ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ։ Վարսավիրն իր սկբունքին հավատարիմ մնալով՝ նորից գումար չվերցրեց ու բացատրեց,որ մեկ շաբաթ անվճար մազեր կտրելու ցանկություն ունի։ Քաղաքական գործիչը երջանկացած տուն շտապեց։
Հաջորդ առավոտյան վարսավիրին մեծ անակնկալ էր սպասում։Վարսավիրանոցի շեմին նրան սպասում էին՝
15 պատգամավոր,
3 քաղաքական գործիչ,
քաղաքի քաղաքապետն ու նախարարներից մի քանիսը։ ՆՐԱՆՔ ԲՈԼՈՐՈՎ ԵԿԵԼ ԷԻՆ ԻՐԵՆՑ ՄԱԶԵՐՆ ԱՆՎՃԱՐ ԿՏՐԵԼ

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *