ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի նամակն իր կնոջը՝ Նենսիին.այն անհնար է կարդալ առանց հուզվելու

ԱՄՆ նախկին նախագահներից Ռոնալդ Ռեյգանի նամակն իր կնոջը՝ Նենսիին:
Այս նամակը գրվել է 1977 թվականին՝ հենց Սուրբ Վալենտինի կապակցությամբ ու այնքան պարզություն ու միաժամանակ ճիշտ սիրելու բովանդակություն ունի։
<< Սիրելի Սուրբ Վալենտին,
Ես գրում եմ քեզ մի շատ գեղեցիկ ու երիտասարդ կնոջ համար։Նրա հետ կապված ես մի խնդրանք ունեմ, սակայն նախքան այդ խնդրանքին անցնելը ես ուզում եմ, որ դու ճանաչես այդ ունիկալ էակին ու հասկանաս, թե ով է նա:
Նախ նշեմ, որ նա ոչ թե մեկ, այլ երկու սիրտ ունի՝ մեկն իրենն է , մեկն էլ՝ իմը և ես դրա համար ոչ մի վայրկյան չեմ փոշմանում:
Չէ՛, ես իմ սիրտը նրան լրիվ ինքնակամ եմ տվել ու ինձ այնքան շատ է դուր գալիս այն հանգամանքը, որ իմ սիրտը այդքան ապահով տեղում է:
Հա՛, ի դեպ, այդ երկու սիրտ ունեցողի անունը Նենսի է…իր նման ունիկալ անունով մի կին։
Իսկ հիմա խնդրանքը: Կարո՞ղ ես նրա ականջին շշնջալ, որ կա մեկն աշխահում, ով իրեն անչափ սիրում է ու օր օրի ավելի ու ավելի շատ է սկսում սիրել: Հետո, խնդրում եմ, ավելացրու, որ այդ մեկը ուղղակի չի կարող ապրել առանց նրա ու այդ պատճառով այդ մեկը խնդրում է, որ ինքը միշտ մնա իր տեղում, երբեք իրենից չհեռանա:
Ու եթե հանկարծ այսքանից հետո նա փորձի հասկանալ, թե ով է այդ մեկը, ասա նրան, որ նա պարզապես պետք է թեքի իր գլուխը ու նայի դեպի ձախ: Ու երբ նա թեքի գլուխը ձախ կողմ ես կլինեմ այդ սենյակի ձախ անկյունում՝ սպասելիս, որ նրա աչքերը անմիջապես ինձ նկատեն։
Ու վերջում, եթե դու անես այս պարզ քայլերն ինձ համար ես այդ ժամ կդառնամ աշխարհի ամենաերջանիկ տղամարդը՝ իմանալով, որ իմ սիրած կինն արդեն գիտի, որ ես սիրում եմ իրեն ամբողջ սրտով, այն սրտով, որ վաղուց արդեն իր մոտ է:
Շնորհակալություն,
<<ԻՆչ-որ մեկից>> >>:
 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *