Ինչպե՞ս են առաջացել իրականում կակտուսները.հետաքրքիր լեգենդ, որ քչերը գիտեն

 Տարիներ առաջ, երբ մարդիկ  Աստվածների էին երկրպագում ու նրանցով ապրում, երկրի վրա ապրում էին Քուեհոլիուն և Պասանկանան։
Քուեհոլիուն հասարակ ցեղից մի երիտասարդ էր, ով անսպասելի սիրահարվել էր ցեղապետի աղջկան՝ Պասանկանային ու վերջինս էլ սիրահարված էր մեր հերոսին։
Քանի որ նրանք վստահ էին, որ իրենց ցեղապետը դեմ է լինելու իրենց սիրուն՝ թաքուն էին հանդիպում ու արևներով լցնում իրենց սերը։
Մի օր էլ ցեղապետը որոշում կայացրեց ամուսնացնել դստերը իրենց ցեղի ամենահայտնի որսորդի հետ, ում աղեղներից սարսափում էին բոլորը։
Մեր հերոսները, իմանալով ցավալի որոշման մասին, որոշում են փախնել անապատ։
Կատաղած որսորդը իր ապագա հարսնացուի փախուստը չի կարողանում հանդուրժել։
Ցեղապետի հրամանով նա իր ընկերների հետ շտապում է անապատ՝ աղջկան ու երիտասարդին պատժելու։
Սիրահարները, տեսնելով, որ էլ ճար չկա, խնդրում են անապատի աստվածուհուն թաքցնել իրենց։
Աստվածուհին նրանց թաքցնում է հողի տակ, սակայն որսորդն այնքան է նետահարում հողը, որ մեր հերոսները պատահական արձակված նետերից մահանում են՝ իրար գրկված։
Հաջորդ օրը անապատի արևի առաջին շողերի հետ նրանք դառնում են կակտուսներ։
Հենց այդ նետերից է կակտուսը դառնում փշոտ, որ պաշտպանի իրեն, բայց ներսում թաքնված սերն այնքան շատ է, որ երբ սերը դուրս է հորդում կակտուսը սկսում է ծաղկել՝ զարմացնելով իր անասելի գեղեցկությամբ։

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *