Մի օր դուք էլ չեք խոսի այն ամենի մասին, ինչ սիրում եք ու այդ ժամանակ․․․

Լուի Ֆերդինանդ Սելինն ասում էր.
《Մի օր դուք դադարում եք խոսել այն ամենի մասին, ինչը թանկ է եղել ձեզ համար ու եթե անգամ խոսում եք դրա մասին, ապա անում եք դա մեծ ջանքեր գործադրելով։
Ձեզ սկսում են հոգնեցնել այդ երկարաշունչ ինտրիգային խոսակցությունները, որոնք կանգնել են արդեն ձեր կոկորդին ու թույլ չեն տալիս մաքուր օդ կուլ տալ։
Ախր դուք այնքան շատ եք խոսել՝ տարիներ շարունակ, ու այնքան քիչ են ձեզ հասկացել, այնքան հազվադեպ, որ դուք սովորում եք ավելի ու ավելի շատ լռել,ավելի ու ավելի շատ լսել լռությունը։
Դուք անգամ դադարում եք ձեր ՃԻՇՏՆ ապացուցելու փորձեր անել, որովհետև հասկանում եք, որ եթե ինչ֊որ մեկը չի հավատում ձեր ճշմարտությանն, ապա նրան համոզելու կարիք չկա, ուրեմն նա ձեզ լավ չի ճանաչում կամ ճանաչելու իմիտացիա է ստեղծել երկար ժամանակ, ինչն ավելի վատ է քան չճանաչելը։
Ձեր մոտ կորում է անգամ ցանկությունը վերհիշելու այն երջանկությունները, որոնք ժամանակին ապրել եք , որովհետև զգում եք , որ դրանք կեղծ են եղել, դրանք պատճառ են դարձել ձեր այսօրվա դժբախտության ու սովորում եք բոլորին ու ամեն ինչ բաց թողնել, մոռանալ։
Ամեն ինչ տարիքի հետ դառնում է անտանելի ու ամեն ինչ մի տեսակ կորցնում է նախկին իմաստը։ Ու այս ոչ մի տեղ չտանող կյանքի ճանապարհին դուք ուղղակի ապահովություն եք ուզում ու ապահով մարդկանց ներկայություն՝ մի քիչ օրվա հաց, տաք անկյուն ու հանգիստ, խորը քուն, որից կարթնանաք նոր ու թարմ ուժերո:

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *