Ռովինա Կայ. այս նկարչի աշխատանքները անտարբեր չեն թողի ոչ ոքի

Ռովինան Կայը  ավստրալացի իլյուստրատոր է շատ հետաքրքիր ձեռագրով ու կերպարներ ստեղծելու առանձնահատկությամբ։
Իր նկարները տարբերվում են գույներով ու տրամադրությանբ, որոնցով նա ցույց է տալիս իր ներաշխարհի ամբողջ խորությունը։
Այս մեկը, թերևս, ամենահաջողվածներից է՝ կոչվում է 《Գիշերային զբոսանք》։
Կայը նկարի մուսան ձեռք է բերել Պրահայում զբոսնելիս, երբ տեսել է իրար ձեռք բռնած ու դանդաղ քայլող գեղեցիկ զույգի, որն այնքան երջանիկ էր երևում, որ թվում էր, թե հսկայական Պրահան փոքր ու աննշան էր իրենց երջանկության համար։
Մեր իլյուստրատորի աչքին մի պահ անգամ աղջիկն ու տղան ավելի մեծ թվացին, քան քաղաքի շենքերը, լույսերն ու կախարդական երեկոն։
Ասում է , երբ սիրում ես ու այն էլ փոխադարձ, ու բռնում ես սիրելիիդ ձեռքը մի պահ աշխարհը աննշան է դառնում ու դու քեզ այնքան բարձրահասակ ու ահռելի ես զգում, որ թվում է թե մի քիչ էլ ու կհասնես լուսնին։
Սերը բարձրացնելու, ավելի բարձրահասակ ու ուժեղ դարձնելու սովորություն ունի, երբ սիրելիդ պատասխանում է քեզ նույնությամբ ու կողքիդ է ու փոքրացնելու, աննշան դարձնելու ու հատակին հավասարեցնելու զզվելի բնավորություն, երբ էդպես էլ անպատասխան են մնում էմոցիաներդ։
Այ առաջին օրինակի գեղեցիկ պատկերն էլ հենց ցույց է տվել մեր հերոսուհին՝ սև երեկոն լցնելով սպիտակ երիտասարդներով, ովքեր իրար ձեռք բռնած տրվել են կյանքի ամենաերջանիկ ռիթմին։

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *