Ինչպե՞ս էին նախկինում պատկերում հիմարներին.ձեր շրջապատում կա՞ն այսպիսինները

Մասեյսն ասում է , որ իրականում հիմար լինելն էլ է ինտելեկտ, որովհետև հիմարները, որպես կանոն, այնքան ինքնավստահ ու այնքան ինքնասիրահարված են լինում, որ շատ ինտելեկտուալների կարող են համոզել իրենց հանճար լինելու, աննկարագրելի միտք ու հոգի ունենալու մեջ ու էդտեղ արդեն հարց է առաջանում, թե ո՞վ է ավելի շատ հիմար՝ նրանք, ովքեր հիմարացնում են իրենց կեղծ ինտելեկտով, թե նրանք, ովքեր տրվում են առաջինների քարոզչությանը։
 
Մասեյսը պարզապես վստահ է , որ հիմարները հենց այսպիսինն են ներսում՝ սևավորված ու աքլորավորված տգեղ , ովքեր, սակայն, գեղեցիկի ամենագրավիչ քողն են կրում։
Հիմարությունը տեսանելի է դառնում ժամանակի հետ ու միայն խորն ուսումնասիրության արդյունքում, իսկ մինչ այդ այն շարունակում է շրջել ու տպավորություններ գործել՝ աջ ու ձախ այ այսպիսի մտածկոտ դեմքով մտքի թանկագին գոհարները շաղ տալով։
 Հիշե՜ք հիմարության այս պատկերը, մի՜ տրվեք հիմարների քարոզչությանը  ։

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *