Այս կնոջը Մայակովսկին անգամ մահվանից հետո ծաղիկներ էր ուղարկում.ինչպե՞ս է դա հնարավոր

Նկարի հերոսուհին Տատյանա Յակովլովան է՝ ՄԱՅԱԿՈՎՍԿՈՒ ՓԱՐԻԶՅԱՆ ՍԵՐԸ, ՈՒՄ ԻՆՔԸ ՉԷՐ ԴԱԴԱՐՈՒՄ ԾԱՂԻԿՆԵՐ ՆՎԻՐԵԼ:
Մեր բանաստեղծը մի օր Փարիզում անհույս սիրահարվում է մեր գեղեցկուհուն, բայց իզուր: Փարիզում մեծացած Տատյանան չէր կարողանում ընկալել Մայակովսկու փոփոխվող տրամադրությունները, նրա համարձակությունն ու հանդգնությունները, որովհետև հերոսուհին ուղղակի հանգստություն էր փնտրում, ոչ թե կիրք ու հիվանդագին կախվածություն
Այէսպես՝ քոռ ու փոշմանՄայակովսկ,ին վերադառնում է Մոսկվա՝ Տատյանային թողնելով միմիայն ԾԱՂԻԿՆԵՐ…Այո՛, Ծաղիկներ, բայց ինչպիսի ծաղիկներ… Մայակովսկին իր ամբողջ հոնորարները ուղարկում է Փարիզյան մի ծաղկի սրահի հաշվեհամարին ու հրահանգում, որ Տատյանային պարբերաբար ծաղիկներ ուղարկվեն՝ ամենազարմանալի, ամենաչկրկնվող ծաղիկներից, ու այդ ծաղիկները զարդարվեն ընդամենը մի հասարակ բացիկով, որտեղ գրված կլինի՝ ՄԱՅԱԿՈՎՍԿՈՒՑ:
Այսպես <<Մայակովսկուց>> գրությամբ ծաղիկները պարտաճանաչորեն առաքվում էին Յակովլովայի տուն, բայց…. 30 տարեկանում Մայակովսկին անսպասելի մահացավ: Տատյանան անասելի ծանր տարավ այս նորությունը, քանի որ անկախ իրենից սովորել էր Մայակովսկու ներկայությանն իր կյանքում, նրա ուշադրությանը, նրա հեռավոր սիրուն:
Զգացողությունը, որ աշխարհում ինչ-որ մեկն իրեն այդքան սիրում է վերացավ ու նա հասկացավ, որ այլևս ի զորու չի ապրել առանց վաղամեռիկ սիրահարի: Բայց չանցավ մեկ օր ու Տատյանան նորից ծաղիկներ ստացավ՝ <<Մայակովսկուց>> մակագրությամբ: Պարզվեց, որ ծաղիկները, այնուամենայնիվ, պարբերաբար ուղարկվելու են, քանի որ Մայակովսկին պատվիրել է, որ դրանք միշտ պետք է լինեն իր սիրելիի կյանքում, որ նա միշտ պետք է գեղեցիկով շրջապատվի՝անգամ իր մահը դրան չպետք է խոչընդոտի:
Այսպես անցան լիքը ծաղկաշատ տարիներ: Եկավ երկրորդ Համաշխարհային պատերազմն ու իր դաժան շրջանակում առավ նաև Փարիզը: Ասում են, որ այդ տարիներին Տատյանա Յակովլովան միայն մի ճանապարհով էր կարողանում գոյատևել՝ ՆԱ ՎԱՃԱՌՈՒՄ ԷՐ ՄԱՅԱԿՈՎՍԿՈՒ ՆՎԻՐԱԾ ԳԵՂԵՑԿԱԳՈՒՅՆ ԾԱՂԻԿՆԵՐՆ: ԴՐԱՆՔ ԱՅՆՔԱՆ ՇԱՏ ԷԻՆ, ՈՐ ՏԱՏՅԱՆԱՆ ՀԱՆԳԻՍՏ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԷՐ ԻՐ ԳՈՅՈՒԹՅՈւնԸ:
Տատյանան առավել քան երբևէ, հասկանում էր, թե ինչքան մեծ պարգև էր Մայակովսկու սերը, բայց, ցավով, գիտակցում էր, որ նրան այլևս ետ չի բերի….
Ծաղիկների մասին լեգենդները տարածվեցին քաղաքով մեկ: Շատերն էին ուզում իմանալ՝ արդյո՞ք դրանք իրական են, թե՞ գեղեցիկ հորինվածք: ՄԻ օր էլ ինժիներ Արկադի Ռիվլինը ճշմարտությունը բացահայտելու նպատակով գնում է արդեն իսկ պատկառելի տարիքի Տատյանայի տուն ու սկսում է հարցախեղդ անել: Այդ պահին դուռը թակում են: Տատյանան շտապելով բացում է դուռը: Դռան դիմաց կանգնած է լինում շքեղ ծաղիկներով առաքիչ: Առաքիչը պարզում է ծաղիկները կնոջն ու բարձր արտասանում՝
– ՍԱ ՁԵԶ՝ << ՄԱՅԱԿՈՎՍԿՈՒՑ>>….

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *