Ինչպե՞ս է առաջացել արևը.լեգենդ, որ պետք է յուրաքանչյուրն իմանա

Հին ՉԻնական լեգենդը պատմում է, որ ժամանակին աշխարհում գոյություն է ունեցել 10 արև՝10 լուսատու երիտասարդ արքայազն:
Արքայազների մայրը հերթափոխ էր սահմանել նրանց համար՝ երկինք դուրս գալու ու Երկիրը լուսավորելու համար:
Մինչ նրանցից մեկը դուրս էր գալիս ու Երկնքում գլորվում, մյուսները կարողանում էին միասին խաղալ ու սպասել իրենց հերթին:
Մի օր էլ  հոգնում են հերթով երկնքում գլորվելուց ու որոշում են բոլորով միասին դուրս գալ ու հետո բոլորով միասին էլ հանգստանալ ու խաղա
Դրա արդյունքում արևներն այնքան են այրում Երկիրը, որ ծովերն ու օվկիանոսները չորանում են, մարդիկ մահանում, իսկ կենդանիները տեղում չորանում:
Արևների մայրը այնքան է նրանց վրա բարկանում, որ որոշում է սպանել նրանց: Նա նետով նետահարում է 9 արքայազնին ու հասնում վերջինին:
Վերջինը հասցնում է փախնել ու վերջնականապես հաստատվել երկնքում: Արդյունքում մենք բոլորս ունենում ենք ընդամենը ՄԵԿ ՈՒ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԱՐԵՎ:
Իսկ ինչ վերաբերում է մարդկանց, ապա փիլիսոփաներն ավելացնում են: Եթե ամեն մարդ ապրի արևի հոգեբանությամբ ու մտածի ջերմություն տալու, էդ ջերմությամբ կիսվելու ու դիմացինին լուսավորելու մասին, սպասելիքները քիչ կլինեն ու մեզնից յուրաքանչյուրը արև կդառնա ինչ-որ մեկի կյանքում։
Բայց այդ ջերմությունը, այդ լույսը նաև չպետք է այնքան շատ ու ճնշող լինի, որ դիմացինը խեղդվի դրանից կամ իրեն ավելի ցամաքած զգա: Արևը արև է , երբ հայտնվում ու ջերմացնում է ճիշտ ժամանակին ու ճիշտ չափաքանակով:

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *