Այս նկարներին նայող ցանկացած մարդ մահանում է․ ի՞նչ են նրանք թաքցնում

Զձիսլավ Բեքսինսկի՝ «Անանուն».
Դժոխքի դռները
Բեքսինսկիի բոլոր նկարներն անվերնագիր են. նա փորձում էր խուսափել իր նկարներին անուններ տալուց ու այդպիսով դրանք սահմանափակելուց:
Որպես արտիստ նա անչափ հետաքրքրված էր մահով, մթությամբ, դժոխքով ու իր տեսած մղձավանջներով: 60-ականներից նրա անանուն նկարները սկսեցին մեծ արձագանք գտնել Լեհաստանում, ապա 80-90-ականներից նրա ցուցահանդեսները տարածվեցին Լեհաստանից դուրս:
Նրա բոլոր աշխատանքները, թվում է, դժոխքից վերցված դրվագներ են՝ ոսկորներ, կմախքներ, ոգիներ, կրակներ, անհասկանալի արարածներ:
Նրա նկարների հետ կապված մի շարք պատմություներ կան, որոնք մարդկանց թույլ են տալիս կասկածել, որ պատկերներն անիծված են: Մարդկանց մի մասը կարծում է՝ սա է պատճառը, որ նկարիչն այրել է իր աշխատանքների զգալի մասը՝ առանց որևէ մեկին ցույց տալու:
Նրա կինը մահացել է 1998թ.-ին, որից մեկ տարի անց ինքնասպան է եղել նաև տղան: 6 տարի անց՝ 2005թ.-ին, նկարչին էլ սպանել են հենց իր տանը՝ դանակահարելով 17 անգամ:
Մարդիկ հավատացած են, որ այս ամենն ուղղակի պատահականություն չէ: Շատերը պնդում են, որ նրա աշխատանքներն են մեղավոր. դրանց երկար նայող մարդիկ մահանում են: Ասում են՝ Զձիսլավ Բեքսինսկիի նկարները դժոխք տանող դռներն են:
 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *